HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Հունիսի 18-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։

Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։

Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցերի մասին։ Հատկանշվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն կտա երկկողմ առևտրի խթանման համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։ Մտքեր են փոխանակվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպման, «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացման, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել զբոսաշրջության խթանման հարցերը, ինչպես նաև ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարևորվել են լրագրողների և տուրօպերատորների փոխայցելությունները։ Համաձայնություն է  ձեռք բերվել աշխատանքային խմբերի աշխատանքը ակտիվացնելու ուղղությամբ, դրանք առավել պարբերական և հասցեական դարձնելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter