HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն՝ բնական աղետների պատճառած վնասների և այլ օրախնդիր հարցերի քննարկման վերաբերյալ

Հունիսի 18-ին Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են վերջին օրերին հանրապետությունում բնական աղետների (կարկուտ, սելավներ, ուժեղ քամի) պատճառած վնասները և դրանց բացասական հետևանքները մեղմացնելու վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի գյուղատնտեսության նախարարությունը: 

Խորհրդակցության ընթացքում ԳՆ համապատասխան պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հունիսի 19-ից այցելություններ կիրականացնեն շրջաններ (Մարտունի, Քաշաթաղ)՝ աղետից տուժած գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի տարածություններն ու վնասվածության աստիճանը ճշտելու նպատակով: Իրականացվելիք աշխատանքներում կներգրավվեն նաև շրջվարչակազմերի գյուղբաժնի ներկայացուցիչներն ու համայնքները սպասարկող գյուղատնտեսները: Ուսումնասիրություններից հետո կքննարկվեն տուժած հողօգտագործողներին աջակցության տրամադրման մեխանիզմներն ու ձևաչափերը:

Նախարարն անդրադարձել է նաև կառավարության կողմից վերջերս ընդունված՝ Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման և անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ երկու ռազմավարական նշանակության ծրագրերի դրույթները՝ հողօգտագործողներին ու ֆերմերներին առավել հասանելի եղանակներով հրամցնելու խնդրին, որը  նախատեսվում է լուծել տեղերում հանդիպումների, անմիջական շփումների ու սեմինար-խորհրդակցությունների կազմակերման միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter