HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հովնանյան կրթաթոշակ՝ ուսանողներին․ մրցույթը կկայանա նոյեմբերին

Բուհերի ընդունելության քննությունների ավարտից հետո դիմորդների համար պարզ կդառնա, թե արդյոք հնարավորություն ունեն պետբյուջեից ստանալ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Քանի որ դրանից հետո շատ ուսանողներ սկսում են ավելի ակտիվ փնտրել ֆինանսավորման լրացուցիչ տարբերակներ, մենք հարցեր էինք ուղարկել «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամին», որը Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին։ 

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից։ Հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացրել կրթության ոլորտում, որոնցից մեկը հայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրումն էր՝ արտերկրի համալսարաններում սովորելու նպատակով: Այս ծրագիրը, ինչպես մեզ տեղեկացրին հիմնադրամից, այժմ չի գործում։

Փոխարենը հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին՝ մասնակի (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով) փոխհատուցելով նրանց ուսման վարձը հայաստանյան բուհերում։

«Հետք»-ի գրավոր հարցերին պատասխանում է հիմնադրամի երևանյան մասնաճյուղը։

Հիմնադրամի կայքում նշված է, որ ուսանողական կրթաթոշակի մրցույթը կազմակերպվում է ամեն կիսամյակ: Ե՞րբ է կայանալու հերթական մրցույթը և քանի՞ ուսանողի եք կրթաթոշակ տրամադրում ամեն մրցույթի արդյունքում:

Հերթական մրցույթը կկայանա նոյեմբերի 1-ից 10-ը: Ուսանողների քանակը հաստատուն չէ, 600-800 ուսանող՝ յուրաքանչյուր կիսամյակում։

Դուք նշել եք, որ կարող են դիմել բարձր առաջադիմությամբ ուսանողները։ Կրթաթոշակի ընտրության միակ սկզբունքը բարձր առաջադիմությո՞ւնն է:

Ոչ, միակ սկզբունքը չէ առաջադիմությունը, կարևոր է նաև ընտանիքի սոցիալական վիճակը: Նախապատվությունը տրվում է սահմանին ծառայածներին, ազատամարտիկների երեխաներին, սահմանամերձ գյուղերում բնակվողներին, ինչպես նաև ակտիվ կամավորական աշխատանքներին ներգրավված լինելուն։ 

Ո՞ր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին եք առաջնահերթություն տալիս: Կա՞ն համալսարաններ կամ ֆակուլտետներ, որտեղ սովորող ուսանողներին չեք ֆինանսավորում:

Բոլոր պետական բուհերը ներառված են, սակայն նախապատվությունը տրվում է Հայաստանի համար արդի մասնագիտություններին, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արվեստ, դիզայն, գյուղատնտեսություն, լրագրություն, իրավաբանություն, բժշկություն, և այլն։

Կարո՞ղ են Հովնանյան կրթաթոշակի մրցույթին դիմել նաև հայաստանյան բուհերում սովորող, արտերկրի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:

Այո։

Ուսանողները հաճախ հետաքրքրվում են՝ ուսման վարձը լրի՞վ, թե՞ մասնակի եք փոխհատուցում:

Հիմնականում տրվում է մեկ ամբողջ կիսամյակի համար։

Կրթաթոշակները տրամադրվում են միայն բուհում ուսումնառությա՞ն, թե՞ նաև կրթական այլ նպատակով, օրինակ՝ արտերկրում կոնֆերանսի կամ վերապատրաստման մասնակցություն:

Ոչ, կրթաթոշակը տրամադրվում է միայն բակալավր կամ մագիստր ծրագրով սովորողներին։

«Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դիմումը կարող եք գտնել այս հղմամբ։ Հետևյալ երկու հղումներով կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություն, և հիմնադրամի կոնտակտային տվյալներ։ 

Մեկնաբանություններ (60)

Մարինա Եսայան
Խնդրում եմ ասեք ինչպես կարող եմ դիմել?
Նարե
Բարև Ձեզ, ես ՀՊՄՀ -ի ուսանողուհի եմ ունեմ բարձր առաջադիմություն, եղբայրս նույնպես ուսանող է ,սովորում ենք վճարովի համակարգով ։ Ընտանիքում միայն աշխատում է հայրս։ Ունեմ Ձեր աջակցության կարիքը։
Մարիամ
դիմումի հղումը չի աշխատում
Մերի
Բարև ձեզ , մի հարցով եմ դիմում։Այս տարի ընդունվել եմ ՎՊՀ-Ի 1ին կուրս անգլերեն լեզու և գրականություն բաժին։Ցանկանում էի ձեր աջակցությունն ստանալ կրթավճարի հետ կապված։
Անահիտ
Բարր Ձեզ։Ես սովորում եմ Վանաձորի պետական համալսարանում՝ տարրական մանկ. և մեթոդիկա բաժնի երրորդ կուրսում։Ունեմ վարձավճարի խնդիր,սովորում եմ գերազանց, ունեմ սոցիալական անապահովության բարձր միավոր, թոշակառու և կենսաթոշակառու ծնողներ,տանից երկու ուսոանող ենք սովորում նույն համալսարանում։Չենք աշխատում և ոչ մեկս։Հայցում ենք Ձեր աջակցությունը։Կանխավ շնոիհակալություն։
Մանուշ
Բարև Ձեզ,ես սովորում եմ Վանաձորի պետական համալսարանում իրավագիտություն բաժնի 2֊րդ կուրսում,ունեմ բարձր առաջադիմություն։Նույն տանից երկու ուսանող ենք և ունենք վարձավճարի խնդիր,չունեմ աշխատանք, քանի որ աշխատանքային փորձ և մասնագիտական որակավորում դեռևս չունեմ։Հայցում եմ Ձեր աջակցությունը։Կանխավ շնորհակալություն։094151471
Վալենտինա
Ինչպե՞ս կարող եմ հայտ լրացնել
Լիլիա
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս պետք է լրացնել դիմում-հայտը օնլայն տարբերակում։ Առաջին կուրսի ուսանողուհի եմ։ Շնորհակալություն
Արամ
Բարև ձեզ , ես Արամն եմ , սովորում եմ ԵՊՀ-ում Աշխարհագրության ֆակուլտետ առաջին կուրս , զինվորական ծառայությունից նոր եմ վերադարձել ։ Մասնակցել եմ 44 մարտական գործողություններին 44 օր, պետությունն փոխհատուցում է ուսման վարձի 50%-ը : Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի շրջանի ՝ Վարդենիկ գյուղից եմ , հիմա վարձով բնակվում եմ Երևանում ։ Աշխատում եմ նաև հոգեբանի հետ վճարովի։
Էվելինա Նազարեթըան
Բարև ձեզ, ինչպես կարող ենք օնլայն դիմել?:
Օլյա
Բարև Ձեզ։ Բարձր առաջադիմությամբ ավարտել եմ ՀՊՄՀ-Ի մաթեմատիկա բաժինը։ Այժմ դիմել եմ Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիա մագիստրատուրա սովորելու համար։ Չեմ աշխատում, կամավորական աշխատանքներ եմ իրականացնում մանկավարժության բնագավառում։ Կամավորական հիմունքներով աշխատել եմ պատերազմի ընթացքում արցախցի երեխաների հետ, այժմ աշխատում եմ երեխաների հետ, ինչպես նաև ներառական կրթություն պահանջող, որը նույնպես կատարում եմ կամավորական հիմունքներով։ Արցախյան պատերազմի մասնակցի դուստր եմ։
Լյուդմիլա
Բարև ձեզ, ես սովորում եմ ԵՊՀ Ֆինանսներ բաժնում, փոխադրվել եմ երրորդ կուրս։ Խնդրում եմ` ասեք, մոգից բացի էլ ի՞նչ պայմաններով է տրամադրվում կրթաթոշակ։ Հնարավո՞ր է, որ սահմանամերձ քաղաքի բնակիչ ուսանողը կարողանա ստանալ, կամ , եթե եղբայրս պատերազմի մասնակից է։ Կանխավ` շնորհակալություն ։
Վարդուհի
Բարև Ձեզ սովորում եմ ՎՊՀ Հայոց լեզու և գրականություն բաժնում։Ընտանիքս սյոցալապես անապահով է ։Խնդրում եմ օգնեք վճարել ուսմանս վարձը։
Աթանեսյան Էլմիրա
Բարև ձեզ ,ես սովորում եմ ԵՊհ _ի պատմության ֆակուլտետում ,փոխարինվում եմ 2րդ կուրս ,բնակվում եմ մայրիկիս հետ և մեծ դժվարությամբ եմ վչարում ուսմանս բարձը։ Խնդրում եմ օգնեք ինձ։Շնորհակալություն
Սոնա
Բարև ձեզ։Խնդրում եմ ասեք ինչպես կարելի է Ձեզ հետ կապ հաստատել։
Ֆլորա Երանոսյան
Բարև Ձեզ։ Սովորում եմ ԵՊՀ Աստվածաբանութան ֆակուլտետի մագիստրատուրա 2-րդ կուրսում։ Մագիստրոսական թեզը պաշտպանելու համար հարկավոր է մինչև մայիսի 25-ը վճարել վարձը։ Սակայն բավարար գումար չունեմ։ Նշեմ, որ ունեմ գերազանց առաջադիմություն՝ միջին որակավորման գնահատականը 18.79 է։ Խնդում եմ եթե հնարավոր է որևէ կերպ օգնել։
Լարիսա
Բարև ձեզ,այս պահին դիմումներ ընդունու՞մ եք, կրթաթոշակային ծրագիրը լինելու՞ է այս տարի։
Վերա
Բարև ձեզ,2020-2021 2րդ կիսամյակի համար կրթաթոշակային ծրագիրը լինելու է?
Լիլիթ
Սովորում եմ մանկավարժական համալսարանում,ունեմ երկու անչափահաս երեխա,ընտանիքս սոցիալապես անապահով է։Առաջադիմություն բարձր 90 մոգ։Ակնկալում եմ ձեր աջակցությունը,վարձի մասնակի մարում կամ եթե հնարավոր է ձեր միջամտությամբ աշխատանքի անցնել մեր կամ հարակից համայնքների դպրոցներից մեկում։Շնորհակալություն։
Անահիտ
Բարև Ձեզ, այս տարի 2020_2021 թվականի երկրորդ կիսամյակում հիմնադրամի կողմից զեղչ նախատեսվում է թե ոչ՞։Շնորակալություն
Շուշանիկ
Բարև Ձեզ: Երկու անչափահաս երեխաների մայր եմ: Չեմ աշխատում : Սովորում եմ Ճարտարապետության ԵՎ Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում : Դուք կարող եք օգնել աջակցել ինձ վարձավճարի հարցով:Շնորհակալություն
Անի
Բարև ձեզ։ 2021 թվականի (երկրորդ կիսամյակի) համար դիմումները ե՞րբ են ընդունվելու։ Շնորհակալություն
Զարուհի
Բարև ձեզ։ 2021 թվականի (երկրորդ կիսամյակի) համար դիմումները ե՞րբ են ընդունվելու։ Շնորհակալություն։
Զինա Բրուտյան
Բարև ձեզ։ Ես Զինա Բրուտյանն եմ, Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքար գյուղից, սովորում եմ ԵՊՀ ԻՄ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսում։ Ունեմ ուսման վարձավճարի խնդիր։ Խնդրում եմ արձագանքեք։ Շնորհակալություն
Էդիտա
Բարև Ձեզ , 2021֊թվականի ,2֊րդ կիսամյակի համար նախատեսվում է արդյոք կրթաթոշակի ծրագիր, և ինչպես կարող եմ դիմել(գերազանցությամբ սովորողի կամ սահմանամերձ համայնքի բնակչի հիման վրա)նախապես շնորհակալ եմ
Լիդա
Բարև ձեզ, 2021 թվականին(երկրորդ կիսամյակ) կրթաթոշակային ծրագիր լինելու է՞, և եթե այո կասեք երբ է սկսվում հայտադիմումների ընդունումը։Նախօրոք շնորյակալ եմ։
Զարուհին
Բարև ձեզ։ Դիմումներ կրկին ընդունվելու՞ են։ Եթե այո, ապա ե՞րբ։
Արման
Բարև Ձեզ, կներեք ինչպես կարող ենք օնլայն դիմել, տվյալ ծրագիրը թույլ չի տալիս դիմումը լրացնել։ Կանխավ շնորհակալություն
Լաուրա
Բարև Ձեզ։ Երբ կարող ենք դիմել
Արարատ
Բարև Ես սովորում եմ ԵՊԲՀ առաջին կուրսում ; մայրս էլ ԵՊՀ երկրորդ կուրսում։Ընտանիքում աշխատում է միայն մայրս նվազագույն աշխատավարձով։Կարո՞ղ ենք արդյոք օգտվել այս ծրագրից։
Դիանա
Բարև Ձեզ: Ես և եղբայրս ուսանողներ ենք: Ինքս սովորում եմ ԵՊՀ _ի Իրավագիտության ֆակուլտետի արդեն 3֊րդ կուրսում: Եղբայրս ԵՊՀ֊ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանող է :Մեր ուսման վարձերը համապատասխանաբար կազմում են 870000֊դ և 650000_դ :Խնդրում եմ Ձեզ տալ երևէ տեղեկություն թե ,կարո՞ղ ենք մենք որևէ աջակցություն ստանալ Ձեր հիմնադրամի կողմից: Նախապես շնորհակալ եմ։
Լիլիթ
Բարեւ ձեզ..2020-2021 ուս.տարվա դիմումները երբ եք ընդունելու..
Աննա Պետրոսյան
Բարև Ձեզ,ես սովորում եմ ԵՊԲՀ համալսարանի 5կուրսում։Հայրս ազատամարտիկ է,իսկ քույրս սովորում է Բրյուսովի համալսարանում։Ես և քույրս սովորում ենք վճարովի համակարգում,ունենք բարձր առաջադիմություն։Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հայրս ու մայրս չեն աշխատել,իսկ ես կատարել եմ կամավորական աշխատանք Գորիս ԲԿ֊ի շտապ օգնությունում և անհետաձգելի բաժանմունքում որպես բուժքույր։Համալսարանի զեղչային համակարգից չեմ օգտում։Իսկ ներկայիս պահին վարձս չեմ կարողանում վճարել։Խնդրում եմ որևէ կերպ աջակցել ինձ։Նախապես շնորհակալություն։ 077710499
Տաթևիկ
Խնդրում եմ տալ ինձ տեղեկություն թե ե՞րբ կսկսվեն 2020֊2021 թվականի առաջին կիսամյակի հայտադիմումների ընդունումները։ Նշեմ որ,2019֊2020 թվականի ուս. տարին ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ՝90 և ավելի ՄՈԳ֊ով,ընտանիքում չեն աշխատում ոչ հայրս,ոչ մայրս։Միայն եղբայրս է աշխատող։
Ալիսա
Ինչպե՞ս կարող ենք առցանց դիմել։ Կանխավ շնորհակալություն։
Շուշանիկ Ղուկասյան
2020թ. գերազանց գնահատականներով ավարտել եմ Երևանի 195 ավագ դպրոցը, ընդունվել եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հավաքելով 19.25 միավոր: Ընտանիքում 4 անձ ենք, քույրս ևս Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է: Մայրս չի աշխատում: Աշխատում եմ միայն հայրս: Խնդրում եմ Ձեզ բացատրել ինչպես կարող ենք դիմել կրթաթոշակների աջակցության մրցույթին:
Liana
Ինչպես կարող եմ դիմել Ձեզ օնլայն
Տատթև
Խնդրում եմ օգնեք վարձավճարիս հարցում
Ժաննա Դավթյան
Բարև Ձեզ: Երեք անչափահաս երեխաների մայր եմ: Չեմ աշխատում: Սովորում եմ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ուզում եմ իմանալ ինչպե՞ս կարող ենք դիմել Ձեզ: Շնորհակալություն:
Անահիտ Մոսինյան
Բարև ձեզ։Կներեք դիմումները մայիսի 1-10 ընկած ժամանակահատվածում է լինելու,թե ինչ որ բան է փոխվել կորոնավիրուսի պատճառով։ Շնորհակալություն
Նարինե
Բարև Ձեզ, մայիսի 1-10 ժամանակահատվածում փաստաթղթերի հավաքագրումը կարող է խոչընդոտներ ստեղծել։ Խնդրում եմ պատասխանեք կարգը պահպանվել է, թե միգուցե ժամանակահատվածը հետաձգվել է։ Կանխավ Շնորհակալություն։ 077431796
Արմինե
Բարև ձեզ ինչպես կարող ենք օնլայն դիմել:
Սյուզան
Բարև Ձեզ, կարող եմ օգտվել զեղչերից, եթե տվյալ պահին տանը 3 ուսանող ենք?
Խաչիկ Սարգսյան
Բարև Ձեզ :Ես և եղբայրս ուսանողներ ենք :Ես'ԵՊՀ _ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանող եմ:Եղբայրս ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է :Մեր ուսման վարձերը համապատասխանաբար կազմում է600000_դ և 660000_դ :Խնդրում եմ Ձեզ ինձ ասել ,կարող ենք մենք որևէ աջակցություն ստանալ Ձեր հիմնադրամի կողմից:
Եվգենյա
Ինչպես օնլայն դիմել
Սիլվիա
Բարև ձեզ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար և մինչև ե՞րբ կարող եմ դիմել։ 2020 2021 -ուս տարվա համար կրթաթոշակային ծրագիր լինելու է, և եթե այո կասեք երբ է սկսվում հայտադիմումների ընդունումը։
Մերի
Բարև Ձեզ, կասե՞ք համագործակցում եք Վանաձորի Պետական Համալսարանի հետ թե ոչ։
Ալինա
Բարև ձեզ ես ՀՖԿՀ հեռակա ուսուցմամբ ուսանող եմ, ունեմ 2 անչափահաս երեխա և աշխատում եմ, բայց դժվարանում եմ վճարել վարձս։ Շատ կցանկանայի օգտվել ձեր աջակցությունից։ Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեզ դիմելու համար։
Անի
Բարև ձեզ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար և մինչև ե՞րբ կարող եմ դիմել։ Ես հեռակա ուսուցման ուսանող եմ, միակողմանի ծնողազուրկ եմ և չնայած նրան,որ աշխատում եմ դժվարանում եմ վճարել վարձը։ Ի՞սկ օնլայն կարող եմ դիմել։
Ալվարդ
Բարև ձեզ ես սովորումեմ Հայբուսակ համասարանում և ունեմ վարձը վճարելու խնդիր
Աղունիկ
Բարև ձեզ կասեք 2020 2021 ուս տարվա համար կրթաթոշակաին ծրագիր լինելու է, և եթե այո կասեք երբա սկսվում հայտադիմումների ընդունումը։
Արթուր
Արթուր Գրիգորյան Սովորում եմ Երևանի Ագրերային համալսարանում (հեռակա բաժնում)։ Միակողմանի ծնողազուրկ եմ։ Հայցում եմ Ձեր աջակցությունը վաձավճարի մասով։
Անի Ավետիսյան
Բարև ձեզ ինչպես կարող եմ մրցութային հայտ ներկայացնեմ հասցեն չեմ գտնում
Լևոն
Ի՞նչու այսօր` նոյեմբերի 7-ին , կրթաթոշակի դիմում չեն վերցնում `պատճառաբանելով, թե տեղերը սահմանափակ են/այն դեպքում , երբ նշված է դիմումների ընդունման ժամկետը ` նոյեմբերի 1-10/: Բնականաբար` տեղերը սահմանափակ են, սակայն դա պատճառ չպետք է լինի դիմում վերցնելը մերժելու համար, այլապես մրցույթի տրամաբանությունը ո՞րն է...
Ալինա Ասատրյան
Բարև Ձեզ, ես Ալինա Ասատրյանն եմ, սովորում են Ֆրանսիական համալսարանում՝ Կառավարման ֆակուլտետի՝ առաջին կուրսում գերազանց առաջադիմությամբ: Խնդրում են Ձեր ֆինանսական աջակցությունը ուսման վարձավճարի հետ կապված, որպեսզի իրականացնեմ վաղեմի երազանքս, որը իմ կյանքի նպատակն է: Կանխավ շնորհակալություն:
Hasmik
Es sovorum em hay busak hamalsaranum unem gerazanc arajadimutiun sovorum em magistratura erkrord kursum naxapes shnorhakal em 098-07-41-41
Արմեն
Բարև Ձեզ ես Արմեն Իսրոյանն եմ ք. Գյումրի Պիոներական շ. 3, բն. 30 : Սովորում եմ Գյումրու Հայասանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների հեռակա բաժինը ունեմ երկու երեխա և չեմ հասցնում ուսմանս վարձավճարը վճարել: Դուք կարող եք օգնել աջակցել ինձ վարձավճարի հերցով:Շնորհակալություն
Սյուզաննա
Կներեք տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը ներառված է՞
Գոհար Դավթյան
Ինձ հետաքրքիր է խոսում եք նախապատվությունից։ Իսկ ինչպե՞ս է որ երկու աչափահաս ունեցող; ապրիլյան պատերազմի մասնակցի կինը; ով ուներ բարձր առաջադիմություն` նախապատվություն չստացավ։ Իսկ երբ հարցնում ենք պատճառը ասում են մենք տեղյակ չենք։ Մեզ մենակ մերժումն է գալիս
Սաթենիկ
Շատ շնորհակալ եմ Հովնանյան հիմնադրամից նրա կողմից տրամադրված կրթաթոշակի համար: Մեծ օգնություն է շատ ընտանիքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter