HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատակարար կազմակերպությունները դիմել են ՊՆ-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:

Ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ֆորս-մաժորային դրույթները, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` ս.թ. ապրիլ-մայիս ամիսների համար ստանձնած պարտավորությունների կատարման գծով ուշացումների հաշվարկում չընդգրկել 20.04.2018-10.05.2018թթ. ժամանակահատվածը: Ըստ այդմ, ս.թ. ապրիլ ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. մայիսի 21-ից սկսած ուշացման օրերի համար, իսկ ս.թ. մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. հունիսի 11-ից սկսած ուշացման օրերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter