HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Բնապահպանության նախարարություն և USAID հայաստանյան առաքելության համագործակցության ընթացքը և հեռանկարները

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Ջ․Էնդրյուս Բաշանին։ Այս մասին հայտնում է ԲՆ-ն: 

Նախարարը ողջունել է հյուրին, շնորհակալություն հայտնել երկարամյա արդյունավետ համագործակցության համար և, տեղեկացնելով բնապահպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների լայնածավալ միջոցառումների մասին, համոզմունք հայտնել, որ համագործակցությունը USAID-ի հետ էլ ավելի կընդլայնվի՝ ջրային ռեսուրսների կառավարման հարցերից բացի ընդգրկելով նաև այլ ոլորտներ։

Լայլա Ջ․Էնդրյուս Բաշանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և նախարար Գրիգորյանին խնդրել ներկայացնել այն ոլորտները, որոնք բնապահպանական գերատեսչության կողմից համարվում են բարեփոխումների առաջնահերթություններ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների միասնական համակարգի ներդրմանը, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման առցանց հսկողության համակարգի ներդրմանը, բնապահպանական մոնիթորինգի, տեսչական վերահսկողության համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև   անտառային ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին վերաբերող հարցերի։

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Մաքուր ջուր» ծրագրերի ընթացքը, որոշել դրանց արդյունավետությունը և նպատակայնությունը բարձրացնելու համար աշխատանքային խմբերի պարբերական հանդիպումների միջոցով հստակեցնել գործողությունների պլանները։

Մեկնաբանություններ (1)

Aram
Look at the above picture. Is this a gathering about nature or Gender. Is this Men verses Women or just a coincidence that the Armenian team is all male and the UsAid all female?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter