HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակումներ՝ ԶՈւ գլխավոր շտաբում

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցով Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ է կատարել:

Ըստ այդմ՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 

Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Տիրան Խաչատրյանը նշանակվել  է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Միևնույն ժամանակ՝ Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ժիրայր Պողոսյանը: 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter