Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին, գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել էր ԱԺ նախագահին։
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։ Քրեական գործի մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել