HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկելու Գրիգորյանին կալանավորելուն

Խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը՝ հայտնելով, որ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններին կողմ են քվեարկելու, քանի որ «դրան դեմ լինելը նշանակում է  խոչընդոտել արդարադատությանը»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու։

«Հարգելով անմեղության կանավարկածը, միևնույն է, չենք խոչընդոտել նախաքննությանը, կողմ քվեարկելով միջնորդություններին նաև հայտարարում ենք, որ ամբողջ նախաքննության և դատավարության ընթացքում պետք է լինենք հետևողական։ Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա հանցագործություններ կատարողները պետք է պատժվեն, դա անբեկանելի է», - ասաց նա։

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններից պաշտոնապես չասացին, որ կողմ են քվեարկելու, սակայն պատգամավորների ելույթներից ենթադրելի է, որ երկու միջնորդությանն էլ կողմ են քվեարկելու։

ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց, որ քվեարկությունը լինելու է նիստերի դահլիճին հարակից հատվածում, 12․30-ից-13.00-ն։

Հիշեցնենք, որ քվեարկությունը փակ, գաղտնի է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter