HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող օտարերկրացիների համար իրականացվել է չհայտարարված այց

Ազատությունից զրկված օտարերկրացիների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ 

Աշխատանքային հատուկ սկզբունքներով ուսումնասիրվել են ազատությունից զրկված օտարերկրացիների, այդ թվում՝ ապաստան հայցող անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև առանձին խցերի գերբնակեցման հետ կապված: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները բանավոր ընթացակարգով ներկայացրել են խնդիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան գրություններ կուղարկվեն նաև արդարադատության նախարարություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter