HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Խորհրդարանը համաձայնություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ ԱԺ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 81 պատգամավոր կողմ է քվեարկել միջնորդությանը, երեքը՝ դեմ։

Կլինի նաև մեկ այլ քվեարկություն՝ դատախազի ներկայացրած մյուս միջնորդության համար՝ Գրիգորյանին ազատությունից զրկելու։ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ այդ քվեարկությունը կլինի խորհրդարանի նիստերի դահլիճին հարակից տարածքում,13.30-ից 14․00-ն։ Այս քվեարկությունը ևս փակ գաղտնի ընթացակարգով է։

Ավելացնենք նաև, որ խորհրդարանը կողմ քվեարկեց նաև Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը։

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Марина Бандурян
Поделом антихристу. Он утратил право называться человеком, и нет ему прощения. Браво, Никол Пашинян и Артур Ванецян. Молодцы.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter