HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Զրոյացվել են ԵԱՏՄ ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օրեր առաջ զրոյացրել է միասնական մաքսային դրույքաչափով ներկրվող ապրանքներից՝ արդյունաբերական ճարպային սպիրտի մաքսատուրքի արժեքը: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:

Նախկինում գործում էր ապրանքի արժեքի 5 % մաքսային դրույքաչափը: 

Զրոյացված դրույքաչափն այս ապրանքի համար ուժի մեջ է մտնելու 2018թ սեպտեմբերի 2-ից մինչև 2021թ. օգոսոտոսի 31-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլից մինչև 2017թ դեկտեմբեր արդեն գործում էր արդյունաբերական ճարպային սպիրտի վրա կիրառվող 0 % մաքսատուրքը, ինչը, սակայն, ժամանակավոր բնույթ էր կրում, իսկ այս տարվա սեպտեմբերից այն կրկին ուժի մեջ կմտնի:

Նշենք, որ ճարպային սպիրտն օգտագործվում է լվացող և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, մետաղամշակման, տեքստիլի, կաշվի, թղթի արդյունաբերության, սննդային, բժշկական արտադրանքի և գյուղատնտեսության ոլորտում:

Այս որոշումը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա աջակցել այն ընկերություններին, ովքեր իրենց արտադրության մեջ լայնորեն կիրառում են արդյունաբերական ճարպային սպիրտը, ինչն իր հերթին թույլ կտա նվազեցնել ապրանքի ինքնարժեքը՝ մեծացնելով դրա մրցունակությունը ԵԱՏՄ ներքին շուկայում:

ԵԱՏՄ արդյունաբերական ճարպային սպիրտ ներմուծող հիմնական երկրներն են Ինդոնեզիան, Գերմանիան, Նիդերլանդները, Մալայզիան և Հնդկաստանը:

ԵՏՀ-ն զրոյացրել է նաև կեղևով ներմուծվող քեշյուի (հնդկական ընկույզ) մաքսատուրքը: ԵԱՏՄ-ում սահմանված միասնական մաքսային դրույքաչափերով՝ այն ևս կազմում էր ապրանքի մաքսային արժեքի 5 %-ը:

Փոփոխության համաձայն՝ 2018թ սեպտեմբերի 2-ից 2021թ օգոսոտոսի 31-ն ընկած ժամանակահատվածում քեշյուի մաքսատուրքը կզրոյացվի:

ԵՏՀ տվյալներով՝ 2017թ ԵԱՏՄ-ում կեղևով քեշյուի ներկրման ընդհանուր ծավալը 2016թ համեմատ կրճատվել է 8 անգամ՝ կազմելով 521,9 տոննա՝ 549,5 հազար ԱՄՆ դոլար արժեքով:

Ապրանքի մատակարարման ընդհանուր ծավալի կեսից ավելին բաժին է ընկնում Բելառուսին, հաջորդը Ղազախստանն է:

Մաքսատուրք
Infogram

Նշենք, որ կեղևով հնդկական ընկույզ ԵԱՏՄ տարածք ներկրվում է հիմնականում Գվինեայից, Իրանից, Չինաստանից, Նիգերիայից և Վիետնամից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter