HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան․ «Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները»

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով՝ այսօր ԿԳՆ են այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Վերոնշյալ դպրոցը կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ համընդհանուր ներառականության անցումը միտված էկրթության առանձնահատուպայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզի վերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ:

«Մենք ձեր կողքին ենք լինելու, և վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարողվատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաև ծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,-նշել է նախարարը' ընդգծելով, որ որոշակի մտահոգություններ են առաջացել նաև այն պատճառով, որժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել:

Նշվել է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական և ծառայությունների մատուցման պլան, և կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու և խնդիրն առավելհանգամանալից քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter