Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ոստիկանությունը Ռուզաննա Ազիզյանին դեռևս չի հայտնաբերել



Հունիսի 13-ին քննչական կոմիտեն Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում, սակայն ոստիկանությունը նրան մինչ օրս չի հայտնաբերել:

Նրան հայտնաբերելու համար քննչական կոմիտեն դիմել է ոստիկանություն: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին հայտնեց, որ նրան հայտնաբերելու մասին դեռևս ոստիկանությունից որևէ տեղեկություն չեն ստացել: Ոստիկանությունից էլ մանրամասնեցին, որ ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու համար:

Նշենք, որ «Ֆեյսբուք»-յան օգտատերերից մեկը մայիսին 9-ին Ռուզաննա Ազիզյանին տեսել և լուսանկարել էր Լոս Անջելեսի օդանավակայանում: Ոստիկանությունից չմանրամասնեցին՝ արդյոք քայլեր ձեռնարկում են նրան ԱՄՆ-ում հայտնաբերելու ուղղությամբ, միայն նշեցին, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հունիսին 13-ին որոշում է կայացվել՝ Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հավելենք, որ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք աշխատակիցների դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ