HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառված կենդանատեսակները (լուսանկարներ)

Հունիսի 18-ին Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնեց Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:

Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվեցին՝

•5 գորշ արջ, 
•1 վագր, 
•8 խառնածին քարայծ, 
•1 եղնիկ,
•2 սիրամարգ և այլ հավազգիներ։

Վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար:

Մնացած կենդանիների տեղափոխման մասին FPWC-ն կհաղորդի լրացուցիչ։

Լուսանկարները՝ FPWC-ի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter