HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել «Բիգ Էներգո»-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել է «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 30-ին «Բիգ Էներգո» ՍՊ և ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունների միջև կնքվել է կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր, որի հիման վրա ՍՊԸ-ին փոխանցվել է 94.700.000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է «ԲԷՑ» ՓԲ ընկերությանը:

Պարզվել է, որ «ԲԷՑ» ՓԲ ընկերությունը աշխատակիցները պատշաճ չեն իրականացրել իրենց հսկողական գործառույթները, և «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ և կազմել աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ երեք կեղծ կատարողական ակտ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 20.000.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, որը ստացվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում և ընդունվել վարույթ:  

Ստեղծվել է քննչական խումբ;

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter