Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Խաբարովսկի երկրամասի արգելոցներից մեկում Հայաստանի քաղաքացուն պատկանող զինամթերքի գաղտնարան է հայտնաբերվել



«Заповедное Приамурье» ՌԴ դաշնային պետական բյուջետային հաստատության (ФГБУ) մասնաճյուղի աշխատակիցները սահմանապահների հետ միասին Խաբարովսկի երկրամասում գտնվող բնական արգելոցում զինամթերքի գաղտնարան են հայտնաբերել:

Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ գաղտնարանը պատկանում է Հայաստանի քաղաքացու, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ հանցավոր գործողություններ անելու համար, նշում է «Заповедное Приамурье»-ի կայքը:

Զինամթերքի գաղտնարանը հայտնաբերվել է «Хехцирский» դաշնային նշանակության պետական բնական արգելոցին հարակից լքված շինությունում: 

«Պետական տեսչության և սահմանապահների կողմից կազմվել է արձանագրություն, զինամթերքը առգրավվել է, իսկ օրինախախտը հանձնվել է ոստիկանությանը: Դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում»,- ասվում է «Заповедное Приамурье»-ի տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարում՝ «Хехцирский» արգելոցը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ