HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահի խորհրդականը՝ առաջնագծում առկա իրավիճակի մասին

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը առաջնագծում առկա իրավիճակին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աբրահամյանը գրել է.

1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):

3. Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում:

4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները:

լուսանկարը՝ Facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter