HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը և Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2018թ.-ի համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարևորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter