HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելում ստորագրվել է Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագիրը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին ներկա է գտնվել Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագրի ստորագրման արարողությանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը և Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։

ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հետընդունման պայմանագրի կիրառման արդյուքններին, ընդգծել է. «Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև հոգեբանական ասպեկտները: Ջանքեր են ներդրվել նաև Հայաստանի կառավարությանն առնընթեր գործակալությունների կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ սեփական վերաինտեգրման քաղաքկանություն մշակելու նպատակով: Հետընդունումը և վերաինտեգրումը ընկած են շարժունակության գործընկերության հիմքում։

Մենք նաև առանձնահատուկ կարևորություն ենք տալիս իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարին: Եվ մեր իրավապահ մարմինները պատրաստ են շարունակել ԵՄ անդամ-պետությունների հետ մեր համագործակցությունը բոլոր բաց հարցերի շուրջ: Մենք շատ ջերմ և պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության և Բենիլյուքսի երկրների հետ: Կիրարկման մասին ստորագրվելիք արձանագրությունն արժեքավոր լրացում կդառնա առկա իրավական դաշտին և անշուշտ առավել դյուրին կարգավորվող կդարձնի հետընդունմանն անչվող գործընթացները»:

Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի և ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու և իրենց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատել է որպես չափազանց կարևոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter