HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

70 միլիոն դրամ՝ շախմատի, եզդիերեն և քրդերեն դասագրքերի տպագրության նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց շախմատ առարկայի, եզդիերեն և քրդերեն դասագրքերի տպագրության նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 70 միլիոն դրամ: Նախարարությանը գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում՝ 2018 թվականի պետական բյուջեով ԿԳՆ-ն նախատեսել է տպագրել տարրական դասարանների աշակերտների համար 603 հազար և ազգային փոքրամասնությունների համար 1495 դասագիրք:

Սակայն 2018 թվականի փետրվար, ապրիլ ամիսներին նախարարություն են դիմել Հայաստանի շախմատի ակադեմիան, Եզդիների ազգային միությունը, Հայաստանի քրդական ազգային խորհուրդը՝ խնդրելով հանրակրթական ուսումնական հաստատություններում շախմատ առարկայի և ազգությամբ եզդի և քուրդ սովորողների համար 2018 թվականին նախատեսել դասագրքերի տպագրության լրացուցիչ խմբաքանակներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել շախմատի վարժությունների տետրեր 113 հազար հատ և լրացուցիչ եզդիերեն ու քրդերեն դասագրքեր 4105 հատ քանակներով:

Կառավարության փոխանցմամբ՝ այս որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հանրակրթական ուսումնական հաստատություններում շախմատի և ազգային փոքրամասնությունների դասապրոցեսի արդյունավետության բարձրացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter