HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդու օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հունիսի 15-16-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին քաղաքացիների ահազանգի մասին անմիջապես տեղյակ էր պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի պարզի ստեղծված իրավիճակի պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկի: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել էին, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրևի և խոնավության հետ արտանետման համադրություն, գործարանում վթար չէր արձանագրվել:

Ահազանգից անմիջապես հետո Բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի Ալավերդու մոնիթորինգի դիտակետերից օդի նմուշառում էր կատարվել։

Ալավերդի քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվել է 3 ստացիոնար դիտակայանում և 18 պասիվ նմուշառման դիտակետերում: Համաձայն 2018 թվականի հունիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքների, ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,05 մգ/մ3-ը։ Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ):

Ամսաթիվ          Միջին կոնցենտրացիա, մգ/մ3
15.06.2018 - 0.6266
16.06.2018 - 0.5205
17.06.2018 - 0.0794
Սահմանային թույլատրելի
կոնցենտրացիա, 0.05

Բնապահպանության նախարարությունից օդի որակի մոնիթորինգի արդյունքները փոխանցվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Մեկնաբանություններ (1)

Ani
Բա ո՞ւր են էն հանքերի բնապահպանները, թող գան ստեղ պայքարեն, թե՞ ստեղի համար ֆինանսավորող չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter