HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարի չարաշահումները պարզելու համար

Հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում (1997-2016թթ.) թույլ է տվել չարաշահումներ, համայնքապետարանի մանկապարտեզը մոտ 600 000 դրամով ապօրինի գնել և գրանցել է իր որդու՝ Գոռ Ս.-ի անվամբ, որը շուկայական գնից բավական էժան է, իսկ մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է՝ պետությանը պատճառելով նյութական վնաս:

Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն:

լուսանկարը՝ wikimapia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter