HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուտակային կենսաթոշակի օրենքի փոփոխություններն ընդունվեցին․ հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչը կգործի բոլոր շահառուների համար

73 կողմ, 2 դեմ և 4 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձինք, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

Ըստ այս փոփոխության՝ օրենքի շահառու հանդիսացող անձանց եկամուտներից 2,5%-ը պահվելու է, մնացած 7,5%-ը վճարելու է պետությունը: Սա, սակայն, համակարգի վերջնական լուծումը չէ։ Կառավարությունը մտադիր է համակարգին ընդդիմացողների առաջարկները լսել և ներառել հետագա փոփոխություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter