HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սերժի Վաչոյի» բնակարանից խոշոր չափի գումար է հայտնաբերվել և ի պահ հանձնվել Կենտրոնական բանկին

Ինչպես հայտնել էինք, երեկ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են կատարել «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի տիրոջ` Ռ. Բեգլարյանի բնակարանում: Խուզարկության արդյունքում հայտանբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ռ. Բեգլարյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի (հայտնի է «Սերժի Վաչո» անունով) կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը: Ամուսինները գրանցված են նույն հասցեում՝ Երևանի Տերյան փողոցում:

Հիշեցնենք, որ երեկ խուզարկություն է կատարվել նաև Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում: Համալիրում խուզարկությունները կատարվել են քրեական գործի քննության շրջանակներում, որտեղ արձանագրվել են չարաշահումներ:

Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25 մլն դրամի գույքային վնաս, որից 6 մլն դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Քրեական գործով երեկ ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով խուզարկություններ են կատարվել նաև «Սելենա» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի բնակարանում:

Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ` հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություններ (1)

գոհար
1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, այսինքն ի վերջո ինչքա՞ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter