HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության մասնագետները Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը:

Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաեւ կենդանաբանական այգու ղեկավար կազմը:

Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:

«Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, եւ այնտեղ գտնվելը որեւէ առողջական խնդիր չի ենթադրում»,- գրված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter