HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:

Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։

Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ արձանագրված չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամմբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter