HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը:

Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի զարգացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter