HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ

Հունիսի 21-ին հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակը: Ինչպես հաղորդում է ոստիկանության լարտվական ծառայությունը, տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:

Վարչապետ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ շրջեց ոստիկանության զորքերի տարածքում, ծանոթացավ սպառազինությանն ու տեխնիկային:
Նիկոլ Փաշինյանը ողջույնի և շնորհավորական խոսք հղեց ոստիկանության զորքերի անձնակազմին: Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության զորքերի մի շարք ծառայողներ բարեխիղճ ծառայության և ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշաններով:

Միջոցառումը շարունակվեց ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթով ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով: 
Ոստիկանության զորքերի 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումն ավարտվեց ցուցադրական վարժանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter