Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները



Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները առավոտյան 05:30-ից փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ թեև հունիսի 5-ին կառավարության հետ պայմանավորվել էին, որ հանձնաժողով պետք է ստեղծվի և ստուգումներ իրականացվեն հանքում, սակայն գործադիրից մինչ օրս որևէ արձագանք չկա: «Իրականում ամեն մի օրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև ամեն օր էնտեղ ավիրում են: Մենք չենք կարող սպասել` երկու ամսու՞մ, թե՞ հինգ ամսում, թե՞ մի տարում կձևավորվի»,- ասաց Վազգենը:

Ցույցի մասնակիցների պահանջը նույնն է՝ դադարեցնել հանքում շինարարական աշխատանքներն ու հանքի հետագա շահագործումը:

Վազգենը բոլորին կոչ է անում գալ և միանալ իրենց ակցիային: Նրա փոխանցմամբ՝ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել հանքի տարածք, քանի որ ճանապարհները փակ են։

Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հանք տանող ճանապարհները օրեր շարունակ փակել էին նաև մայիս ամսին եւ հունիսի սկզբին: Այնուհետ կառավարության առաջարկով հանդիպել էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որը խոստացել էր հանձնաժողով ձևավորել եւ ստուգումներ իրականացնել հանքում` ապահովելով հանրային լայն մասնակցություն:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ