HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում նոր կենտրոն հիմնել՝ ճառագայթային ժամանակակից սարքերով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաև հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter