HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր միտումներ Գերմանիա-Ռուսաստան հարաբերություններում. արդյո՞ք Անգելա Մերկելը նոր Ostpolitik է սկսել

Համառոտ կետեր

  1. Գերմանիայի ղեկավարության «նոր մտածողությունը» և Ռուսաստանիհետ հարաբերությունները բարելավելու փորձերը:
  2. «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը:
  3. Ուկրաինայի խնդիրը լուծելուԳերմանիայի տեսլականը ևԱՄՆ-Գերմանիա հարաբերություններում խորացող հակասությունները: 

Նախաբան

2014թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից և դրան հաջորդած իրադարձություններից հետո կտրուկ սրվեցին Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելնայն ժամանակ փորձեց համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս հետ կանգնի Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու քայլերից, բայց դա նրան չհաջողվեց:Դրանից հետո նախԲեռլինըշատ կոշտ արձագանքեց Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային և Դոնբասում պատերազմ հրահրելուն, ապաաջակցեց նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելուն: Բացի դրանիցԳերմանիան համերաշխություն ցուցաբերեցՈւկրաինայի նոր ղեկավարությաննկատմամբ, աջակցեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի կապերի խորացմանը և հանդես էր գալիս Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու՝ Եվրամիության էներգետիկ քաղաքականության օգտին: Սակայն վերջին երկու տարիներին Գերմանիայի ղեկավարությունը, կարծես թե, մեղմել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ևքայլեր է ձեռնարկում կարգավորելու հարաբերություններն այդ երկրի հետ` նույնիսկ «Հյուսիսային հոսք-2» գազամուղինախագիծն առաջ մղելով: Մոսկվայի նկատմամբ Բեռլինի վարած քաղաքականության այսպիսի շրջադարձը նման է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախկին կանցլեր Վիլի Բրանդի «Նոր արևելյան քաղաքականությանը» (ostpolitik): 

Ուկրաինական ճգնաժամը և Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների սրումը

1969թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իշխանության գլուխ եկած սոցիալ-դեմոկրատ կանցլեր Վիլի Բրանդնառաջ քաշեց երկրի արտաքին քաղաքական նոր կուրս՝ «Նոր արևելյան քաղաքականությունը»(ostpolitik): Այդ քաղաքական կուրսը ենթադրում էր, որ ԳՖՀ-ըպետք է հարաբերությունները բարելավի ԽՍՀՄ-ի և Վարշավյան պակտի անդամ երկրների հետ: Մինչ այդ ԳՖՀ-ի արտաքին քաղաքականության հիմքում դրված էրՀալշտեյնի դոկտրինան, ըստ որի՝ ԳՖՀ-ըշատ կոշտ դիրքորոշում ուներ սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ: Բրանդի առաջ քաշած քաղաքականությունը ենթադրում էր «փոփոխություն՝ մերձեցման միջոցով» (change through rapprochement), ևայդ քաղաքական կուրսի շրջանակներում 1973թ.-ից ԳՖՀ-ը սկսեց գազ գնել ԽՍՀՄ-ից:

Վիլի Բրանդից սկսած մինչև ուկրաինական ճգնաժամը Գերմանիան, ընդհանուր առմամբ, բավականին լավ հարաբերություններ ուներ նախ` ԽՍՀՄ-ի, ապա նրա իրավահաջորդ Ռուսաստանի հետ: Գերմանիայի իշխանություններնաչքի չէին ընկնում կոշտ հակառուսական քաղաքականությամբ, ավելին՝ շատ հաճախ այդ երկրին մեղադրում էին Եվրոպայում Ռուսաստանի փաստաբանը լինելու մեջ, քանի որ Բեռլինը Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականության դեմ մի յուրօրինակ պատնեշիդեր էր կատարում Արևմուտքում:

Օրինակ, Անգելա Մերկելը 2008թ. ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթաժողովին հակադրվեց ԱՄՆ-ին և արգելափակեց Վրաստանի ու Ուկրաինայի՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը:

2014թ. Ղրիմի անեքսիայից և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գերմանիան ակտիվ քայլեր ձեռնարկեց մինսկյան համաձայնությունների ստորագրման ուղղությամբ, և նրա համառ ջանքերի շնորհիվ իրավիճակը կայունացվեց Ուկրաինայի հարավ-արևելքում:

Դրանից հետո Գերմանիայիկանցլերը բազմիցսնշել է, որ պատժամիջոցները չեն հանվի, եթեչվերացվեն դրանք ծնող պատճառները, սակայն,միևնույն ժամանակ, դեմ էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն և Ուկրաինային մահացու զենք մատակարարելու գաղափարին: Ըստ էության, դրանով Գերմանիայի ղեկավարությունը Կրեմլին ցույց էր տալիս, որ նրա առջև դռներն ամբողջովին փակված չեն, և Մոսկվան հետդարձի ճանապարհ ունի:

2015թ. փետրվարին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ունեցած իր ելույթում Մերկելը կտրուկ քննադատեց Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտման համար, սակայն, նաև հայտարարեց, որ Ուկրաինայում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ՄենքցանկանումենքԵվրոպայումանվտանգությունկառուցելՌուսաստանիհետ, այլոչթեՌուսաստանիդեմ: ՌուսաստանըպետքէիրավանդըներդնիՈւկրաինայումճգնաժամիլուծմանհարցում: Մենքչենքկարողդաանելռազմականճանապարհով, ուստիպետքէիրականացնենքՄինսկիհամաձայնագիրը»[1],- հայտարարեց Մերկելը:

 «Եսանխոնջ աշխատելու եմ, որպեսզի Ռուսաստանի հետ կարողանանք լավ հարաբերություններ հաստատել՝չնայած տարբեր հարցերի վերաբերյալ հնչեցված տարբեր կարծիքներին»[2],- 2017թ. Մյունխենիանվտանգությանկոնֆերանսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելն այս համատեքստում նշեց նաև Արևմուտքի և Մոսկվայի միջև համագործակցության համար Ռուսաստան-ՆԱՏՕՀիմնարար ակտի կարևորությունն ընդհանուր անվտանգության հարցերի տեսանկունից: Անհրաժեշտ է չհրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ ակտից, չհրաժարվելդրանից՝ հաշվի առնելով անգամ դժվարին ժամանակները,- հայտարարեց Մերկելը: 

Գերմանիայի ղեկավարության «նոր մտածողությունը» եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու միտումները 

2014-2015թթ. տեղի ունեցած իրադարձություններից հետո Գերմանիայի ղեկավարությունը վերջին 2տարիներին,կարծես թե, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ նոր քայլեր է ձեռնարկում: Դա առաջին հերթին պայմանավորված էնրանով, որ այդ երկու երկրներնավանդաբար վերջին տասնամյակների ընթացքում խորը տնտեսական հարաբերություններ են ունեցել,հետևաբար փոխադարձ տնտեսական պատժամիջոցները զգալիորեն ազդել են թե՛ Գերմանիայի և թե՛ Ռուսաստանի տնտեսությունների վրա:

Գերմանիայում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համարերկրի իշխանությունների վրա ճնշումներ են գործադրում ինչպես քաղաքական կուսակցությունների մեծ մասը, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկությունների լոբբինգով զբաղվող կազմակերպություններ և վերլուծաբաններ:

Այսպես, 2017թ. սեպտեմբերին տեղի ունեցած Բունդեսթագի ընտրություններից հետո այդ երկրի խորհրդարան անցան 6 քաղաքական ուժեր, որոնց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս այս կամ այն չափով Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ծրագրով: Բունդեսթագի ամենախոշոր ֆրակցիան՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության դաշինքը, նորանշանակ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և հայտարարում, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե նա կատարի մինսկյան համաձայնությունները:

Պատժամիջոցների վերացումը պետք է առողջացնի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և նպաստի աճին: «Դա լավ կլինի թե՛ ռուսական, թե՛ գերմանական տնտեսության համար», - հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը` պատասխանելով լրագրողների հարցին:

Գերմանիայի երկու խոշոր կուսակցություններից Ռուսաստանի նկատմամբ ավանդաբար ավելի զգույշ կամ ավելի բարեհաճ են տրամադրված սոցիալ-դեմոկրատները: 2014թ. իրադարձությունների ժամանակ սկզբնական շրջանումարտգործնախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ ՎալտերՇտայնմայերըդեմ էր Ռուսաստանիդեմ պատժամիջոցներ սահմանելուն, սակայն նրա դիրքորոշումը փոխվեց, քանի որ կանցլեր Մերկելնայդ հարցում խիստ դիրքորոշում էր որդեգրել: Հետագայում իր հայտարարություններով նա մի քանի անգամտարբերվել էՄերկելից: Օրինակ,2016թ.հունիսինԳերմանիայում տեղի ունեցած G7-իհանդիպումիցառաջնա հայտարարեց, որՌուսաստանիվերադարձ G8  ցանկալի է[3]:

Ֆրանկ ՎալտերՇտայնմայերը նաև հայտարարելէ, որԳերմանիան այլընտրանք չունի ռուսական գազիհարցում,բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ դա մեծ սպառնալիք չէ իրենց համար, քանի որ նույնիսկ Սառըպատերազմի ժամանակ Եվրոպան գազ է ստացել Ռուսաստանից:Վերջինիս նկատմամբ պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելուն կողմ են նաև նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը և վերջին ընտրություններում կանցլերի Սոցիալ-դեմոկրատների թեկնածուՄարտին Շուլցը: Զիգմար Գաբրիելը նույնիսկ ավելի հեռուն է գնում, քան պաշտոնական Բեռլինի տեսակետն է: Մյունխենի անվտանգության վերջին կոնֆերանսում նա հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող լինել հարատև,ունա կողմ է դրանց փուլային չեղարկմանը, և անպայման չէ, որմինսկյան համաձայնություններն ամբողջությամբ կատարվեն: Դրա համար բավարար է, որքայլ առ քայլ բարելավվիիրավիճակը Դոնբասում[4]:

Գերմանիայում Ռուսաստանի հետ մերձեցման ամենամոլի կողմնակիցներից մեկնայդ երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է: 2005թ. Բունդեսթագի ընտրություններից հետո նա զիջեց կանցլերի պաշտոնն Անգելա Մերկելին ևապաակտիվորեն զբաղվում է Ռուսաստանիշահերի լոբբինգով:2016թ. նա գլխավորեց«Հյուսիսայինհոսք-2» գազամուղի տնօրենների խորհուրդը, իսկ անցյալ տարվաաշնանն ընտրվեց նաև ռուսական էներգետիկ հսկաներից մեկի` «Ռոսնեֆթ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: Ի դեպ, Գերմանիայում Ռոսնեֆթն ունի սեփական մասնաճյուղը` Rosneft Deutschland-ը, որը նավթավերամշակման 3ձեռնարկություն ունի այդ երկրում:

Ճիշտ է, ներկայումս Շրյոդերըքաղաքական գործունեություն չի ծավալում Գերմանիայում, սակայն դեռևս բազմաթիվ կողմնակիցներ ունի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերում: Նրա կարծիքով՝Ռուսաստանի ոչ մի նախագահ չի հրաժարվի Ղրիմից,հետևաբարգերմանական իշխանությունները չպետք է պնդեն  թերակղզու վերադարձն Ուկրաինային, քանի որ դա կարող է վերջնականապես փչացնել Մոսկվայի հետ Բեռլինի հարաբերությունները: Գերմանացի և ռուս ժողովուրդները սերտորեն կապված են ընդհանուր պատմությամբ»,[5] - հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:

Բացի վերոնշյալ կուսակցություններից Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուկոչեր են անում նաև Բունդեսթագի այլ կուսակցություններ: Այսպես, Բունդեսթագի երրորդ ամենախոշոր՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, կոչ է անում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին և վերջինիս նկատմամբ վերացնելպատժամիջոցները:Տարեսկզբին այս կուսակցության մի շարք առանցքային դեմքեր նույնիսկ այցելեցին Ղրիմ ևհանդիպեցին դրա ղեկավար Սերգեյ Աքսիոնովի հետ, ինչի հետևանքով Ուկրաինայի իշխանությունները բողոքի նոտա հղեցին Գերմանիայի իշխանություններին[6]:

Հանձինս Ազատ դեմոկրատներ կուսակցության՝Գերմանացի ազատականներիդիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբերկակի է: Այդ կուսակցությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու կողմնակից է: Կուսակցության նախագահ Քրիստիան Լինդները մի քանի անգամ հայտարարել է, որ պետք է ժամանակավորապես աչք փակել Ղրիմի անեքսիայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններ ստեղծվեն:Ընդ որում, ըստ գերմանացի քաղաքական գործչի՝ դա չի նշանակում, թե պետք է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նրա կարծիքով՝ ներկայումսՂրիմի անեքսիայի փաստի հետ կապված ոչինչ հնարավոր չէ անել, ուստի դրան առայժմ պետք է վերաբերել որպես կայացած իրողության, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկարաժամկետ հեռանկարում: Բայց մյուս կողմից`կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ պատժամիջոցները պետք է միանշանակ մնան, քանի դեռ Կրեմլը քայլեր չի ձեռնարկելիրավիճակը բարելավելու ուղղությամբ[7]

Իսկ ահա այդ կուսակցության փոխնախագահՎոլֆգանգ Կուբիկին ոչ վաղ անցյալումԳերմանիայի իշխանություններից պահանջեց վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Գերմանացի քաղաքական գործչի կարծիքով՝պատժամիջոցներն «իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ դրանք ազդեցություն են գործում, իսկ եթե երկիրը, որի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, քիչ թե շատ դիմանում է այդ պատժամիջոցներին, ապա դրանք անիմաստ են»: Միամիտ է մտածել, որ «Ռուսաստանը երբևէ կվերադարձնի Ղրիմը, եթե պատժամիջոցները գործեն բավականին երկար ժամանակ»[8], - հայտարարել է Կուբիկին:

Գերմանիայի Ձախերը, որոնք կոմունիստների հետնորդներն են, նույնպես դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին և կարծում են, որ դրանք մեծ վնաս են հասցնում Գերմանիայի տնտեսությաննուկոչ անումչեղարկել դրանք: Այդ կուսակցության առաջնորդներից Սառա Վագենկնեհտը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ և նույնիսկ Բունդեսթագի ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը մտնի կոալիցիոն կառավարություն, ապա իրենք կպայքարեն ռուսական պատժամիջոցների չեղարկման համար[9]:

Եվ միայն Միություն-90 (Կանաչներ)կուսակցությունն է Գերմանիայում ակնհայտ հակառուսական դիրքորոշում որդեգրել: Այսպես,այդ կուսակցության համանախագահներից մեկը՝ Ջեմ Օզդեմիրը, բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը սպառնալիք է ազատական արժեքների համար և ուկրաինական ճգնաժամի հենց սկզբում նույնիսկ կոչ էր անում Ռուսաստանին հանել SWIFT բանկային համակարգից: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չպետք է վերացվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի հանել իր զորքերն Ուկրաինայից: Պետք է նշել, որ Կանաչները Բունդեսթագումներկայացված կուսակցություններից միակն է, որ դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը՝ չնայած իր կողմնորոշումը բացատրում է բնապահպանական խնդիրներով՝ համարելով, որ այդ նախագիծը մեծ հարված կհասցնի շրջակա միջավայրին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու և տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրումնաև գերմանական խոշոր ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարելՌուսաստանում կամ արտահանումներ են իրականացնում այդ երկիր: Նրանց կարծիքով՝ պատժամիջոցները ոչ միայն վնասում են ՌԴ-ին, այլ նաև՝ Գերմանիայի տնտեսությանը: Այս առումով հատկապես շատ ակտիվ են գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռնները, որոնց համար Ռուսաստանը մշտապես շատ կարևոր և մեծ շուկա է եղել:Գերմանական ֆիրմաների լոբբինգով զբաղվող կազմակերպություններից պետք է առանձնացնել հատկապես «Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովը» (Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft), որը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման օգտին:

Ըստ վիճակագրականտվյալների`2013թ.-ից մինչև 2016թ. ԳերմանիայիցՌուսաստան արտահանումը նվազել է 40 տոկոսով: Սակայն նախորդ տարում ուկրաինական ճգնաժամից հետո առաջին անգամ Ռուսաստանիև Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է: Ըստ ՌԴ մաքսային ծառայության՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017թ. աճել է 22.8% -ով`հասնելով 50 մլրդ դոլարի (մոտ 41 մլրդ եվրո): Գերմանիայից ապրանքների արտահանումը Ռուսաստան 2016թ. համեմատ աճել է գրեթե մեկ քառորդով (24.5%)՝  հասնելով մինչև 19.7 մլրդ եվրոյի (24.3 մլրդ դոլար): Ռուսական ապրանքների, հիմնականում հումքի արտահանումըԳերմանիա աճել է 21.1%-ով[10]:

Համեմատության համար պետք է նշել, որ նախապատժամիջոցային ժամանակահատվածում՝2014թ.,երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 70 մլրդ դոլար:

Գերմանիայում քաղաքական գործիչներից և բիզնես շրջանակներից բացիՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը քարոզում են նաև մի շարք վերլուծաբաններ և լրագրողներ, որոնք փորձում են ազդել հասարակական կարծիքի ձևավորման և որոշումների ընդունման գործընթացի վրա: Նրանցից ոմանք, ինչպես օրինակ` Ալեքսանդր Ռարը և Պետեր Շուլցը, նույնիսկ բացահայտորեն աջակցում են Կրեմլի գործողություններին Ղրիմում և Դոնբասում:

Պետք է նշել, որԳերմանիայի իշխանությունները,կարծես թե, տեղի տալով ներքին ճնշումներին, այժմ խուսափում են Ռուսաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանության կիրառումից և նախընտրում շահերի զուգամիտման միջոցով մեղմացնել լարվածությունը և բարելավել քաղաքական-տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ: Այսպես, անցյալ տարի,երբ Գերմանիայիկանցլեր Անգելա Մերկելը Սոչիում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գերմանական Die Welt թերթի լրագրող Ռիչարդ Հերցինգերն իր հոդվածում նշեց, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Մերկելը նախընտրեց խոսել ոչ թե միմյանց բաժանող (Ղրիմի անեքսիա, Կրեմլի գործողություններն Ուկրաինայի արևելքում և Սիրիայում, բռնաճնշումներ ռուսական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ), այլ միավորող բաների մասին:

Պուտիննիր հերթին ցույց տվեց, որ չի պատրաստվում վերջին իրադարձություններից ոչ մի քայլ հետ նահանջել: «Եվ ինչու՞ համար»: Նրա ագրեսիվ քաղաքականությաննավելի վճռական դիմադրություն ցույց տալու փոխարեն եվրոպացիներնառավել շատ են կասկածում գոյություն ունեցող մեղմ պատժամիջոցների իմաստ ունենալուն»[11]: - նշում է Հերցինգերը: 

Հյուսիսային հոսք-2

Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ կատարվողքայլերից ամենախոշոր նախագիծը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումն է, որի հետ կապված լուրջ տարաձայնություններ կան եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև:Գազամուղի կառուցմանը կտրուկ դեմ է արտահայտվում նաև Ուկրաինան:

Նախատեսվում է, որ այս գազամուղի կառուցումից հետո Գերմանիան կտրուկ կավելացնի Ռուսաստանից գազի գնման ծավալները, ինչպես նաև ֆինանսական առումով զգալի խնայողություններ կանի նույն այդ ռուսական գազը տարանցիկ ճանապարհով գնելիս տրվող հավելյալ գումարների կրճատման հաշվին: Իսկ ահա այն երկրները, որոնց տարածքով ռուսական գազը հասնում է Եվրոպա,ֆինանսական լուրջ կորուստներ կունենան, քանի որ կզրկվեն գազի տարանցման վճարներից: Սպասվում է, որ նոր խողովակաշարի կառուցման ավարտից հետո ԵՄ-ի համար նախատեսված ռուսական գազի 70 տոկոսը կստացվի Գերմանիայի միջոցով`շրջանցելով Լեհաստանը, Ուկրաինան և Բալթյան երկրները: Այսպիսով, Գերմանիան կվերածվի խոշոր գազային հանգույցի (hub): Գազատարի կառուցմանն ակտիվորեն աջակցում են Գերմանիան, Ֆրանսիան և Ավստրիան՝ այդպիսով փորձելով ավելի էժան գազ ստանալ իրենց տնտեսությունների համար:

«Հյուսիսային հոսք-2» գազամուղը 2012թ.-ից արդեն գործող «Հյուսիսային հոսք» գազատարի ընդլայնված տարբերակն է: Նախագծի արժեքը կազմում է 9,5 մլրդ դոլար, որով կանցկացվեն 55 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ գազատարի երկու նոր գծեր: Գազամուղը պետք է անցնի Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի տարածքային ջրերով: Ըստ նախագծի՝ «Հյուսիսային հոսք-2»-ի ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1200 կմ: Նախատեսվում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը պետք է սկսվի 2018թ., իսկ 2019թ. վերջին նախատեսվում է այն շահագործման հանձնել:

Կոնսորցիումը, որը պետք է կառուցի գազատարը, բաղկացած է ռուսական «Գազպրոմից» (50%), գերմանական E.ON-ից (10%) և BASF/Wintershall-ից (10%), Royal Dutch Shell-ից (10%), Austrian OMV-ից (10%) և ֆրանսիական ENGIE-ից (10%):

Ի սկզբանե որոշ երկրներ մեծ ջանքեր են գործադրել և գործադրում, որպեսզի այդ գազամուղի նախագիծը կյանքի չկոչվի: Հենց այդ պատճառով էլարևելաեվրոպական որոշ երկրների, հատկապես Լեհաստանի ջանքերով նույնիսկ փորձ արվեց խնդիրը տեղափոխել Եվրոպական հանձնաժողովի իրավասության տիրույթ և գազամուղի վրա տարածել ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթը: Այնընդունվել է 2009թ.,ուղղված է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի և գազի շուկայի ազատականացմանը:Դրա նպատակն այն է, որպեսզի ԵՄ տարածքում չթույլատրվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհ մեկ ընկերության կողմից:

2016թ. հոկտեմբերի 25-ին Եվրոպական խորհրդարաննընդունել է նաև «Հեղուկացված բնական գազի և գազապահեստների մասին» ԵՄ ռազմավարությունը,որտեղ նշվում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը հակասում է ԵՄ-ի շահերին:

Սակայն Գերմանիայում կարծում են, որ Եվրահանձնաժողովի կողմից մշակված գազային դիրեկտիվի ուղղումները նախատեսում են Եվրամիության էներգետիկ օրենսդրության նորմերի տարածումմիայն միության անդամ երկրների գազամուղների վրա, այն չի կարող տարածվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի վրա:

Եվրահանձնաժողովը մտադիր էր Ռուսաստանի հետ բանակցություններ վարել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման վերաբերյալ: Սակայն 2017թ. աշնանը Եվրամիության Խորհրդի իրավաբանները եկան այն եզրակացության, որ այդ բանակցություններն իրենց իրավասության մեջ չեն մտնում[12]:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի դադարեցման կամ արգելափակման համար ԵՄ-նիրավական միջոցներչունի: Այս մասին նախորդ տարի Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև Եվրախորհրդի մրցակցության հանձնակատար Մարգարետ Վեստագերը[13]:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծի շուրջ բանակցությունների համար ԵՄ մանդատի կարիքը չկա, սակայն «իրավական հարցերը պետք է հստակեցվեն»[14]:

Որոշակի խոչընդոտներէ առաջացնում Դանիան: Ինչպես հայտնի է, գազամուղի ծովային հատվածի կառուցման համար պետք է այդ երկրներից յուրաքանչյուրում խողովակաշարի շինարարության և շահագործման թույլտվություն ստանալ: «Հյուսիսային հոսք-2» գազատարը Բորնոհոլմ կղզու մոտ պետք է անցնի դանիական ջրերով, ինչին պետք է իրենց համաձայնությունը տան Դանիայի իշխանությունները: Դանիայում նման թույլտվություն ստանալու կարգը հիմնված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վրա: Համապատասխան ուսումնասիրություններից հետո, Դանիայի օրենսդրության ներկա նորմերի համաձայն, վերջնական թույլտվությունը տալիս է այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը:Դրա հետ կապված՝ Դանիայի կառավարություննառաջ է քաշել մի օրինագիծ, որը երկրի արտգործնախարարությանը թույլ է տալիս արգելել իր տարածքային ջրերում նոր խողովակաշարի կառուցումը` ելնելով «արտաքին քաղաքականության շահերից և ազգային անվտանգության հարցերից»[15]:

Սակայն «Հյուսիսային հոսք-2»-ի իրավաբանները կարծում են, որ եթե Դանիան թույլտվություն չտա իր տարածքային ջրերում կառուցել գազամուղը, իրենք ունեն այլընտրանքային տարբերակներ և կարող են գազամուղն անցկացնել չեզոք ջրերով:

Այս նախագծի կյանքի կոչման գլխավոր հակառակորդներից է նաև ԱՄՆ-ը, որը բացահայտ և ոչ բացահայտ միջոցներով պայքարում է դրա դեմ:Այսպես, ընթացիկ տարվա հունվարի 27-ինԴավոսում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնըհայտարարեց, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը կխաթարի Եվրամիության կայունությունն ու անվտանգությունը[16]: Իսկ բոլորովին վերջերս ամերիկյան կողմի ներկայացուցիչները նույնիսկ չբացառեցին, որ հնարավորէ պատժամիջոցներ կիրառվեն Հյուսիսային հոսք-2» գազամուղի դեմ[17]:

Ըստ ամերիկյան կողմի՝ եթե կառուցվի այս գազամուղը, ապա ԵՄ-ը կմեծացնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև Ուկրաինան կզրկվի ռուսական գազի տարանցիկ երկիր լինելու կարգավիճակից, և այդ երկրի տնտեսությունը կփլուզվի, կտուժեն նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Այս կապակցությամբ Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը ժամանակին հայտարարել է, որ այդ նախագծի իրագործման դեպքում Ուկրաինան տարեկան կկորցնի 2 մլրդ դոլար, Սլովակիան՝0.8 մլրդ, Լեհաստանը` 0.4 մլրդ[18]:

Իսկ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի կարծիքով` այդ գազատարն Ուկրաինայի դեմ «ռուսական էներգետիկ ագրեսիայի գործիք» է[19]

Կա նաև տեսակետ, որ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը նաև այն պատճառով, որ իր հեղուկացված բնական գազը վաճառի Եվրոպային:

Լեհաստանը նույնպես դեմ է այս գազամուղի կառուցմանը:Այդ երկրի վարչապետ Մորավեցկին նույնպես կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կարող է քաղաքական ճնշման գործիքդառնալ Ռուսաստանի ձեռքին: «Մենք ԱՄՆ-ի մեր գործընկերներին կխնդրենք, որպեսզի աջակցեն այս ոլորտում մեր քաղաքականությանը»[20], - հայտարարել է Մորավեցկին:

Իր հերթին Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն նախորդ տարի մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը հակասում է ԵՄ էներգետիկ շահերին և կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Գազամուղի կառուցմանը դեմ են նաև Էստոնիան, Լատվիան, Սլովակիան:

Իսկ ահա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «նախագիծը զուտ առևտրային է,այն միավորում է մի շարք արևմտյան ընկերությունների, և այն արգելափակելու փորձերը բացառապես քաղաքական բնույթ են կրում: ԱմերիկացիներըՆԱՏՕ-ում իրենց առանձնահատուկ մտերիմ ընկերների միջոցով փորձում են դժվարություններ ստեղծել»[21], - հայտարարել է ՌԴ նախարարը:

Այնուամենայնիվ, չնայած Գերմանիայի վրա գործադրվող ճնշումներին՝վերջերս գերմանական Deutsche Welle հայտնի պարբերականը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ «Հյուսիսային հոսք-2»-ը ստացել է Գերմանիայում շինարարություն և գործողություններ սկսելու վերջնական թույլտվություն[22]:

 

ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՄՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ-ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Գերմանիա-Ռուսաստան հարաբերություններում նկատվող«ձնհալի» խորապատկերին վերջինժամանակներս վատացել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետԳերմանիայի հարաբերությունները:Գերմանիայի և ԱՄՆ-իմիջև լարվածությունը սկսվեց ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի` նախագահ ընտրվելուց հետո:Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից պահանջեց պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ-ի 2%-ին: Այդ չափանիշին չհամապատասխանողերկրներից մեկը Գերմանիան էր: Դահանգեցրեցնրան, որ ԱՄՆ նախագահը 2017թ. մայիսինկանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո նույնիսկ իր թվիթերյան էջում գրեց, որ Գերմանիան մեծ գումարներ է պարտք ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին` համատեղ պաշտպանության համար: ԱՄՆ-ի ճնշումներից հետո Գերմանիան վերջապես համաձայնեցառաջիկա տարիների ընթացքում իր պաշտպանական ծախսերնաստիճանաբար հասցնել երկրիՀՆԱ-ի 2%-ին:

ԱպաՆԱՏՕ-իևG7-ի գագաթաժողովների ավարտիցհետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց հետևյալը. «Ժամանակները, երբ մենք կարող էինք լիովին հույս դնել միմյանց վրա, անցել են, այժմ եվրոպացիները կարող են հույս դնել միայն իրենց վրա»[23]:Ակնհայտորեն Գերմանիայի կանցլերնակնարկում էր ԱՄՆ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին:

Ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացմանը, և այդ առումով որոշակի խնդիրներ են առաջացել նաև ԱՄՆ-Գերմանիա հարաբերություններում: Դա ցայտունդրսևորվեց 2017թ. օգոստոսի սկզբին, երբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Կոնգրեսի ընդունած«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենքը» (CAATSA): Այդ օրենքը ենթադրում է, որ ամերիկյան պետությունը կկարողանա պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք կփորձեն ռուսական խողովակաշարերի նախագծերում տարեկան 5 մլն կամ էլ միանգամից1 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ կատարել: Բացի դրանիցօրենքում առանձիննշված է, որ ԱՄՆ-ը կշարունակի հակազդել «Հյուսիսային հոսք-2» նախագծին:

ԱՄՆ Սենատի կողմից այս օրենքի ընդունումից հետո Գերմանիայի արդեն նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը եվրոպական բոլոր երկրներինկոչ արեց միավորվել և հակազդել ԱՄՆ-ին: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նկատմամբ եվրոպական և գերմանական քաղաքականությունը պետք է վերանայվի, և Եվրոպան պետք է ավելի վստահորեն պաշտպանի իր շահերը[24]:

Նա նաև հայտարարեց,որ այդ օրենքը հակասում է միջազգային իրավունքին և եվրոպական ընկերություններիշահերին: Գաբրիելի կարծիքով՝ այդ օրենքի ընդունման միջոցով ԱՄՆ-ն առաջ է մղում իր էներգետիկ շահերը:

Ակնհայտ է, որ որոշակի լարվածություն կա նաև Գերմանիայի և Ուկրաինայի հարաբերություններում: Ընդհանրապես, վերջին ժամանակներս այնպիսի տպավորություն է, որ Գերմանիայում խիստ հիասթափված են Ուկրաինայում բարեփոխումների ընթացքից և նախագահ Պետրո Պորոշենկոյի վարած քաղաքականությունից: Դահանգեցրեցնրան, որ վերջերս Գերմանիայի իշխող կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամներ Էլմար Բրոքը և Նորբերտ Ռետտենը խիստ քննադատության ենթարկեցին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ կոռուպցիայի դեմ պայքարում անբավարար ջանքերի համար[25]:

Պորոշենկոն պետք է որոշի` ցանկանում է լինել նախագա՞հ, թե՞օլիգարխ», -հայտարարել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոտտենը:

Թվում է՝մոտ ապագայում այդ հարաբերություններն ավելի կվատթարանան, եթե Գերմանիան իրագործի «Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը և փորձի հասնել նաև պատժամիջոցների չեղարկմանը: Դատելով վերջին երկու տարիներին գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից` Գերմանիան ցանկանում է հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը`քանի որ այդ երկրում պատժամիջոցների հետ կապված լուրջ դժգոհություն կա: Թվում է`Գերմանիան փորձում է հասնել նրան, որիրականացվեն մինսկյան համաձայնությունները, խաղաղապահներ տեղակայվեն Դոնբասում, իսկ Ղրիմի հարցը, կարծես թե, պետք է մնա առկախված, քանի որ գերմանացի պաշտոնյաները, որպես պատժամիջոցների վերացման նախապայման, այլևս չեն պահանջում վերջինիսվերադարձն Ուկրաինային:

Ակնհայտորեն այդ տարբերակին դեմ են լինելու ԱՄՆ-ը և Ուկրաինան, հնարավոր է նաև ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ ԵՄ-ում: Մյունխենի Անվտանգության վերջին կոնֆերանսում քննարկվել է նաև այն տարբերակը, ըստ որի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանն այն է, որ Մոսկվան պետք է իրականացնի Մինսկի համաձայնագիրը, խաղաղապահներ տեղակայվեն Դոնբասում, ինչին հաջորդեց ամերիկացի նախկին դիվանագետների արձագանքը, որոնց կարծիքով՝ԱՄՆ-ը չպետք է ընկնի Պուտինի սարքած ծուղակը, քանի որ խաղաղապահների տեղակայումը կարող է միայն սառեցնել հակամարտությունը, բայց ոչ լուծել այն, և հարկ եղած դեպքում Ռուսաստանը կարող է նորից թեժացնել իրավիճակն Ուկրաինայի արևելքում:

Իր հերթին Ուկրաինայի Ռադան հունվարին ընդունեց «Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը»: Ընդ որում, օրինագծի քննարկումն ուղեկցվեց ծեծկռտուքով, ինչի հետևանքով փաստաթղթի հեղինակները համաձայնեցին օրինագծից հանել Մինսկի համաձայնագրի մասին դրույթները և ներառել Ղրիմի հարցը: Փաստաթղթում պաշտոնապես արձանագրվում է, որ Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա է իրագործել և օկուպացրել ուկրաինական մի շարքտարածքներ: Նշվում է, որ «Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը» և «Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունը» ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք ՌԴ օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչներն են: Փաստաթղթով սահմանվում է, որ Ուկրաինայի նախագահը կարող է Զինված ուժերն օգտագործել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռուսական զինված ագրեսիային զսպելու և հակահարված տալու համար:

Այս փաստաթղթի ընդունումը նշանակում է, որ Ուկրաինան, ըստ էության, համաձայն չէ ռուսական պատժամիջոցների չեղարկման դիմաց մինսկյան համաձայնությունների իրագործմանը և որ ցանկացած պահի կարող է իրավիճակը սրել Դոնբասում: Օրենքի ընդունումից հետո Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարեց, որ Ղրիմը և ԴոնբասնՈւկրաինայի անքակտելի մասերն են:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Գերմանիան անհայտորեն մեծ շահագրգռվածություն է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցում, քանի որ այնտեղայդ առումով լուրջ դժգոհություն կա:

Ռուսաստանն ավանդաբար շատկարևոր և մեծ շուկա է եղել Գերմանիայի համար:Փոխադարձ պատժամիջոցները լուրջազդեցությունեն թողել նաևգերմանական տնտեսության վրա: ԱյդնպատակովԲեռլինը փորձում է հասնել մինսկյան համաձայնությունների իրագործմանը` որպեսՌուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայման:

Գերմանիան լուրջ քայլեր է ձեռնարկում նաև «Հյուսիսային հոսք-2»գազամուղը կառուցելու համար,ինչի հետևանքով ԵՄ-ը բաժանվելէ երկու մասի: Մեծ է հավանականությունը, որ արդեն մոտժամանակներս ավելի կվատանաննաև Գերմանիա-ԱՄՆ և Գերմանիա-Ուկրաինա հարաբերությունները:

 

Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[21]США блокируют русский газ, Свободная пресса, 05. 05. 2016

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter