Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ



Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Պողոսյանը զբաղեցնում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնում նշանակվել է Գարիկ Ղուկասյանը, նախկինում նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. HAGOP20:01 - 24 հունիսի, 2018
CONGRATULATIONS MR. OSIPYAN! YOU have a big job ahead of you. Yerevan is what the tourists see so MAKE SURE POLICE OFFICERS ARE PROFESSIONAL AND THAT THERE IS NO CORRUPTION!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ