Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Սասնա ծռեր»-ի անդամներ Գեւորգ Իրիցյանը եւ Թաթուլ Թամրազյանը կալանքի տակ կմնան



Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստում դատավոր Արշակ Վարդանյանը որոշում կայացրեց՝ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։

Հիշեցնենք, որ այսօր ամբաստանյալների համար անձնական երաշխավորագրերով դատարան էին ներկայացել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը` յուրաքանչյուր ամբաստանյալի համար ներկայացնելով 500 հազար դրամի անդորրագիր։ Համաձայն ներկայացված երաշխավորագրերի՝ Թաթուլ Թամրազյանը եւ Գեւորգ Իրիցյանը պետք է պատշաճ կարգով ներկայանան դատական նիստերին եւ չխուսափեն դատավարական կարգից։ Սակայն դատարանը համարել է, որ չկան բավարար հիմքեր առ այն, որ նշված ամբաստանյալները պատշաճ վարքագիծ կդրսեւորեն։

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի, Արմինե Ֆանյանի ու Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները նրանց պաշտպանյալներ Թորոս Թորոսյանի եւ Վարդան Գերավետյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 29-ին։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Արամ18:59 - 23 հունիսի, 2018
Կոռուպցիայի մեջ թաղված դատավոր Ա. Վարդանյանին չի կարելի վստահել այս գործը, մանավանդ որ այլևս ոչ ոք նրան նրան ուղորդելու: Այս պարագայում այս դատավորը գործելու է միայն իշխանություններին հաճոյանալու նպատակով, իսկ ինչ վերաբերվում է իրավունքին ապա նա դրանից շատ հեռու է...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ