HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Անանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ՀԲ ներկայացուցիչը շնորհավորել է Դավիթ Անանյանին` ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնը ստանձնելու առթիվ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:

Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը դիտարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Քննարկվել է նաև ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter