HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 23-ն է

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ձևը, միաժամանակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի հուլիսի 23-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter