HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուտակայինի պարտադիր բաղադրիչին ընդդիմացողներն առաջարկներ են ներկայացրել վարչապետին

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիների մի խումբ արդեն իսկ առաջարկների փաթեթ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դ!ԵՄ ԵՄ» խմբի անդամ Լևոն Հարությունյանը: Առաջարկները վերաբերել են գործող օրենքին, ներդրումային քաղաքականությանը և Կենտրոնական բանկին:

Վարչապետի աշխատակազմից հաստատեցին, որ առաջարկների փաթեթը ստացել են:

Պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողների ֆեյսբուքյան գրառումներից կարելի է եզրակացնել, որ նրանք պնդում են կենսաթոշակային համակարգի կամավորության սկզբունքը:

Առանձնացնենք առաջարկներից մի քանիսը. Մարիաննա Կալեջյանն առաջարկել է որպես նախապայման պահանջել, որ հրապարակվեն կուտակային համակարգի ներդրման կապակցությամբ միջազգային կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը և համաձայնագրերը:

«Կարծում եմ՝ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կարելի է ստանալ, քան մանվելներինը»,-գրել է նա:

Առաջարկ է հնչել, որ ապահովագրական փաթեթ լինի կենսաթոշակային համակարգի մասնակցի ընտանիքի անդամների համար, որպեսզի կուտակված գումարի շրջանակում արտերկրում բուժվելու հնարավորություն լինի այն հիվանդությունների դեպքում, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ: Մեկ այլ առաջարկի համաձայն` ցանկալի է, որ գումարները ներդրվեն ճանապարհաշինության, կամուրջների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է հաշիվները ղեկավարող ֆոնդերին, ապա, ըստ խմբի անդամների, ֆոնդերի ղեկավարումը պետք է տրամադրվի հայկական ընկերության, պայմանագրերը հրապարակվեն, ներկայացվի նաև  ֆոնդերի գումարների հստակ եկամտաբերությունը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային համակարգի գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին մինչ կենսաթոշակային տարիքին հասնելը միայն մեկ դեպքում կարղ է պահանջել իր գումարը, այն է՝ կառավարության հաստատած հիվանդությունների առկայության դեպքում:

Առաջարկ կա նաև ֆոնդի անվճար փոփոխությունը ավելի հաճախակի դարձնել, այժմ նման հնարավորություն անվճար կերպով մեկ անգամ է տրված:

Առաջարկ է հնչել նաև, որ գործազուրկ դառնալու դեպքում հնարավորություն ընձեռվի որոշ մաս վերցնել՝ մինչև աշխատանք գտնելը:

Մի քանի առաջարկ էլ ներկայացնում ենք ստորև:

Հուլիսի -ից 1974 թվականին և դրանից հետո ծնված եւ աշխատաշուկայում գործունեություն ծավալող անձինք դառնում են կուտակային կենսաթոշակային համակարգի բաղադրիչ: Նրանց եկամուտներից յուրաքանչյուր ամիս 2.5% փոխանցվելու է կենսաթոշակային համակարգին, 7.5%-ը փոխանցելու է պետությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ականջալուր է լինելու համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ընդդիմացողների առաջարկներին: Առաջիկա երկու ամսվա ընթացքում փոփոխությունները կներկայացվեն հանրությանը, որպեսզի ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ օրենքում կատարվելիք փոփոխություններն «ընդունելի լինենբոլորի համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter