HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ` հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՔԿ ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, քրգործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

«Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» եւ«Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

ՔԿ հաղորդմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վաչագան Ղազարյանը, հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր:

Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ. Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter