HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինամթերքի կամավոր հանձնում՝ Էջմիածնում և Կապանում

Հունիսի 22-ին, ժամը 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Արշալույս գյուղի մի բնակիչ և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով ու հայտարարել, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը 1989-1994թթ մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին և մահացել է 2011թ-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը;

Ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափ 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter