HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը՝ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ

Երեկ «Հետք» -ը նյութ էր հրապարակել՝ «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին» վերտառությամբ հոդված, որի հեղինակը ներկայացնում է լրագրող Անի Գևորգյանի դիտարկումները , որի վերաբերյալ ոստիկանությունն այսօր պարզաբանում է ուղարկել։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք։

Պարզաբանում

Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում ս/թ հունիսի 22-ին հրապարկվել է «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին» վերտառությամբ հոդված, որի հեղինակը ներկայացնում է լրագրող Անի Գևորգյանի դիտարկումները: 

Պարզաբանում ենք, որ հոդվածում հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել:

Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը:

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ Ա. Ա.
սերժիկի ՀՔԾ-ան այդ գործի կարճելը ոչ թե արդարացնում, այլ ծանրացնում է հանցանքը: Գործը վերանայել է պետք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ, հուսով եմ, նոր ՀՔԾ -ում և հասնել արդարադատության հաղթանակին:
Մ. Ե. Գրիգորյան
Սա ոչ թե պարզաբանում է, այլ հերթական կաշառված դատավորի վճիռ
Մ.Գրիգորյան
Այս պարզաբանումը համոզիչ չէ, որովհետև մարդիկ ներկա են եղել և այն տարիներին ուշի ուշով հետևել են այս գործի քննությանը: Բոլորն էլ գիտեն, որ քննությունը օբյեկտիվ չի եղել: Շատ զարմանալի նշանակում է, հիասթափեցնող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter