HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դուբայն ինձ համար դժոխք է

27 տարեկան Այիշան Դուբայի հայտնի կավատներից է: Նրա իսկական անունը Լուսինե Հակոբյան է: Կեղծ անձնագրով Այիշան 37 տարեկան է: Մարմնավաճառների շրջանում հայտնի է հատկապես իր դաժանությամբ եւ փնթիությամբ: Ինչպես գրեթե բոլոր հայ կավատները, Լուսինեն սկզբում գնացել է Դուբայ' որպես մարմնավաճառ: Սակայն որոշ ժամանակ անց իր ճարպկության շնորհիվ դարձել է «բոսս», եւ արաբներից մեկը նրա անունը կնքել է Այիշա: Այիշան տարածված արաբական անուն է: Այիշայի երկու ձեռքերի երակները կտրված են, եւ ձեռքերին բազում սպիներ կան:

«Ինքը մի անգամ մեզ պատմել է, որ իր բոսսը շատ դաժան էր վարվում իր հետ, եւ մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Բայց ես չեմ կարծում, որ իրանից դաժան մարդ կա աշխարհում: Նա մեզ ծեծելով աշխատեցնում էր նաեւ այն օրերին, երբ հնարավոր չէ սեռական հարաբերություններ ունենալ: Ես լացում էի, ասում էի՝ մեկ է, չեմ կարող ոչ մի բան անել, բայց նա տնից հանում էր դուրս, ասում էր' գնա գործ արա»,-Դուբայում մեզ պատմեց Այիշայի զոհերից մեկը՝ չարենցավանցի Կ-ն: Նրա անձնագիրը Այիշան պատռել է: Կ.-ն արդեն երկրորդ տարին է Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվում՝ հույս չունենալով, որ երբեւէ կարող է վերադառնալ Հայաստան: Մենք նրան համոզում էինք հանձնվել ոստիկանությանը, որպեսզի իրեն արտաքսեն Էմիրություններից:

«Վախենում եմ, գիտեք, մեր աղջիկներից երկուսն էլ հանձնվեցին: Նրանց բոսսը փող տվեց Օմարին, նա գնաց այդ երկուսին բանտից հանեց, ետ բերեց: Էնքան ծեծեցին, մահամերձ վիճակում էին»,-ասաց Կ.-ն:

Այիշան մեկ տարի առաջ ապրում էր ազգությամբ արաբ Խալեթի վարձակալած բնակարանում: Սակայն Խալեթը նրան «քցել» է. մեծ գումար է վերցրել եւ ետ չի տվել: Դրանից հետո Այիշան սկսել է աշխատել Օմարի հետ: Օմարը Եմենից է: Նա նախկին ոստիկան է: Նա է Այիշայի աղջիկների համար կեղծ վիզաներ ձեռք բերում, լուծում ոստիկանության հետ ծագած խնդիրները:

Օմարի թիկունքում էլ Սալեմ անունով ոստիկանն է: Նա աշխատում է Ալ Ռաֆֆա ոստիկանական բաժնում:

Երբ Դուբայի «Մետրոպոլ» հյուրանոցի բարում, իբրեւ ամերիկացի զբոսաշրջիկներ, Այիշային հարց ու փորձ արեցինք Խալեթի մասին՝ ասելով, թե հին ընկերներ ենք եւ այժմ նրան ենք փնտրում, Այիշան ասաց, որ Խալեթին կարող ենք գտնել «Տիտանիկ» շենքի տակ գտնվող բիլիարդանոցում: Իսկապես, երեկոները Խալեթը միշտ այնտեղ է անցկացնում:

Այիշան Դուբայի ռեզիդենտ վիզա ունի, այսինքն՝ աշխատանքային վիզա: «Նա մեզ պատմել է, որ իր համար այդ վիզան սարքել են Խալեթն ու Օմարը: Բայց ինքն ասում էր, որ էդ վիզան էլ է կեղծ, վախենում է բռնվի»,-ասում էր չարենցավանցի Կ-ն:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մի անգամ հարցաքննել են Այիշային, որն այսօր Հայաստանում է: Նրա հետ Դուբայում ամիսներ առաջ հանդիպել էր դատախազության քննիչ Արիստակես Երեմյանը: Հենց այնտեղ է Երեմյանը հետախուզման մեջ գտնվող Լուսինե Հակոբյանին հորդորել, որ ներկայանա դատախազություն: «Այիշան մեզ ասաց, որ ինքը պետք է գա, դատախազությանը վճարի, որ հետ գնա»,-ասաց Այիշայի զոհերից երեւանցի Ա.-ն:
«Աղջիկներին Հայաստանում հավաքագրում է Լուսինեի մայրը' Հասմիկը: Նա ապրում է Աբովյանում: Նա իր սիրեկանի հետ (անունը Սպարտակ է, Սպո են ասում) շրջում է գյուղերով եւ գտնում ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, նրանց համոզում, ուղարկում է Դուբայ: Մայրը փաստորեն մեզ ծախեց իր աղջկան»,-մեր երկրորդ հանդիպման ժամանակ պատմեց չարենցավանցի Կ.-ն:

2003-ին Լուսինե Հակոբյանին Հայաստանում իրավապահները բռնել են, սակայն «փողաթափ» անելով՝ ազատ են արձակել:

«Մեզ մոտ մի աղջիկ կար, անունը Նելլի էր: Հետո փախավ, մանկատան աղջիկ էր: Նրան գիտե՞ք ոնց են բերել. էդ Սպոն մի ընկեր ուներ Արմեն անունով, աբովյանցի է: Նելլիի եւ նրա միջեւ կեղծ ամուսնություն են ձեւակերպել: Նրանք եկել են Դուբայ, Նելլին մնացել է, Արմենը վերադարձել է: Էդպես մի քանի անգամ էդ Արմենը աղջիկ էր բերել Այիշային»,-շարունակեց չարենցավանցի Կ.-ն:

«Երբ եկա, թվաց՝ Դուբայը հրաշք է, դրախտավայր, բայց ես հիմա գիտեմ, որ Դուբայը աշխարհի դժոխքն է»,-ասում է կավատ Նանոյի (մականունը՝ Ձի) աղջիկներից Արուսը, որը մարմնավաճառություն է անում Դուբայի «ռաբոչկայում» (բանվորական թաղամաս): Այն աղջիկներին, ովքեր չեն կարողանում այլեւս փող աշխատել դիսկոտեկներում, բարերում, բոսսերը տանում են «ռաբոչկաներ», որտեղ նրանց կարելի է գնել 3, 5 կամ 10 դոլարով: Հաճախորդները շինարարության վրա աշխատող այլազգիներն են: Այս վայրերում կանայք օրական կարող են սպասարկել մինչեւ հիսուն հաճախորդի: Դուբայը դժոխք համարող Արուսը աշխատում է Այիշայի հսկողությամբ եւ հիմա հայտնվել է «ռաբոչկայում»: Նա որեւէ փաստաթուղթ չունի եւ չգիտի, թե ինչ է լինելու իր վերջը:

Մեկնաբանություններ (2)

Andranik
Omar, you eat Kebab & dance on whose account??? unte GAWAD kaber wa khara Yamani.
Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter