Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Թուրքիայի նախագահական ընտրություններում առջևում է Էրդողանը



Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 50%-ի հաշվարկից հետո գտնվում է առաջին հորիզոնականում: Էրդողանը ստացել է հաշվարկված ձայների 57%-ը: 

Միևնույն ժամանակ նրա գլխավոր մրցակից, ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 29%-ը:

Մյուս թեկնածուներից Մերալ Աքշեները («Լավ» կուսակցություն) ստացել է ձայների 7%-ը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը` 6%, իսկ Դողու Փերինչեքն («Հայրենիք» կուսակցություն) ու Թեմել Քարամոլաօղլուն («Երջանկություն» կուսակցություն) ավելի քիչ քանակությամբ ձայներ: 

Եթե քվեաթերթիկների վերջնական հաշվարկից հետո պահպանվի այս համամասնությունը, ապա Էրդողանը կընտրվի երկրի նախագահ և ընտրությունների երկրորդ փուլ չի լինի:

Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ Թուրքիայում նաև խորհրդարան են ընտրել: Քվեաթերթիկների 37%-ի հաշվարկից հետո առջևում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ձայների 47%-ը: Ժողովրդահանրապետականները հավաքել են 14%, «Ազգային շարժումը»՝ 12 %, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու «Լավ» կուսակցությունը՝ մոտ 9%, ինչը բավարար չէ խորհրդարանում հայտնվելու համար:

Թուրքիայում կայացած ընտրությունների մասին ավելի մանրամասն կհաղորդենք վերջնական արդյունքներից հետո:

Լուսանկարը՝ AP Photo / Ali Unal


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ