HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։ Այս մասին տեղակցնում է Ոստիկանության կայքը։ 

Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու: 

Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 6.00-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, Բագրևանդի փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 1993 թվականին ծնված Գ․ Գալստյանը իր մոտ եղած «ԲՌՈւՆՈ» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակով կրակոցներ է արձակել, իսկ 1989 թվականին ծնված Մ․ Դեմուրչյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նույն օրը առավոտյան, գիշերային ակումբի մոտից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Գ.Գալստյանը բերման է ենթարկվել, իսկ Մ.Դեմուրչյանը՝ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամը 20։30-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ատրճանակն առգրավվել է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: 
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: 
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter