HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցավորության դեմ արդյունավետ պայքարում ոստիկանությունն ակնկալում է հասարակության աջակցությունը

Ոստիկանությունը կոչով դիմել է հանրությանը. 

«Հարգելի քաղաքացինե՛ր, ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում: Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը: Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ:

Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:
ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter