HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով մեկ մեղադրյալի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով:

Կոմիտեն հիշեցնում է, որ լրագրողի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է 2018թ. ապրիլի 20-ին՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկի մոտակայքում։

Նախնական քննության տվյալներով՝ մի շարք քաղաքացիներ տվյալ հատվածում իրականացրել են բողոքի ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի ժամանակ նրանց են մոտեցել մի խումբ անձինք և փորձել վերականգնել երթևեկությունը։ «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանը նկարահանել է նշված հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ իրականացնելով իր մասնագիտական գործունեությունը, որի ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն՝ պահանջելով դադարեցնել տեսանկարահանումը և, այդպիսով, խոչընդոտելով նրա մասնագիտական օրինական գործունեությանը:

ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1999թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա մասով գործն անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Մեկ մեղադրյալի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter