HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ը հայտարարել է ընդունելություն

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Դպրոցը հանդիսանում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվըսահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:

Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00:

Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 6-րդ մասնաշենք, հեռ.՝ 010 53 17 71:

Պահանջվող փաստաթղթեր`

1. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/,

2. Սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն,

3. Սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն,

4. 2 լուսանկար (3 x 4),

5. դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/:

լուսանկարը՝ www.qriyo.com-ի

Մեկնաբանություններ (8)

Սոնա
Բարև ձեզ ,ընդունելիություն կա? Տղաս 8-րդ դասարան է։Դպրոցը վճսրովի է?
Լիլիթ
Խնդրումեմ կասեք Նոր Նորքի նորակառույց չինական դպրոցը այս տարի կշահագորցվի թե ոչ նախապես շնորհակալեմ
Աննա
Խնդրում եմ իմ աղջկան ընդունել ձեր դպրոց։Նա փոխադրվել է 8֊րդ դասարան։Ունի բարձր առաջադիմություն։
Աննա Դավթյան
Խնդրում եմ իմ երեխային ընդունել ձեր դպրոց։Երեխան փոխադրվել է 8 րդ դասարան եւ ունի բարձր առաջադիմություն
Կարեն
Բարև ձեզ ներեցեք ընդունելություն կա հիմա թե ոչ: Եվ որտեղ է գտնվում դպրոցը: Նախապես շնորհակալություն:
Նոննա
Վճարովի է արդյոք այդ դպրոցը
Մելանյա
Բարև ձեզ: Խնդրում եմ կպատասխանե՞ք կարող եք ընդունել երեխային հիմա: Նախապես շնորհակալություն:
Արմինե
Բարև ձեզ ներեցեք ընդունելություն կա հիմա թե ոչ: Իմ երեխաները 5 -րդ դասարան են: Նախապես շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter