HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի նեկայացրել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Այսօր  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարբեր լրատվամիջոցների հայտնել էր, որ Տարոն Մարգարյանը հրաժաականի դիմում է ներկայացրել:

Արթուր Գևորգյանն ասաց, որ Խաժակյանի հայտնած տեղեկության մասին գիտի, սակայն այն չի համապատասխանում իրականությանը:

«Չեմ հաստատում այդ տեղեկությունը»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Տարոն Մարգարյանն աշխատանքի գնացե՞լ է, թե՞ ոչ, Գևորգյանն ասաց, որ այսօր Երևանի քաղաքապետը հանդիպել է Երևանում գտնվող Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ, իսկ դա քաղաքապետի լիազորությունների շրջանակում է: Գևորգյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը ավագանու երեկվա նիստին չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter