HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վահրամ Բաղդասարյանին փոխկապակցված ընկերությունն արտոնություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխկապակցված «Վաբա» ընկերությանն արտոնություն տրամադրել։

«Վաբա» ընկերությանը նախորդ շաբաթ թույլատրվեց Հայաստան ներմուծել 102 միլիոն դրամ արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկը վճարելով 3 տարի անց:

Այս շաբաթ էլ գործադիրը թույլատրեց այս ընկերությանը Հայաստան ներմուծել հակակարկտային ցանցերի արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ՝ մաքատուրքից ազատվելով։ Ըստ որոշման նախագծի՝ այդ ապրանքների ընդհանուր արժեքը 117 միլիոն դրամ է։

Հետաքրքիր է, որ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ի տվյալներով՝ այս ընկերության կատարած «1000 դրամ»-ների վճարի մասին որևէ տեղեկատվություն չի բերում։

 «Վաբա» ընկերությունը հիմնադրել է 2002 թվականին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանն այս ընկերության սեփականատերն է եղել մինչ այս տարվա փետրվարը, որից հետո դրա բաժնետեր է դարձել Վահագն Ավագյանը, ով Վանաձորի ավագանու անդամ է ՝ ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով՝ Ավագյանը Բաղդասարյանի մտերիմներից է և ղեկավարում է նրա բիզնեսը:

Մարտի 24-ին, երբ դեռևս Վահրամ Բաղդասարյանն այս ընկերության սեփականատերը չէր, նա ներկա է գտնվել նախկին գյուղնախարար Իգնատի Առաքելյանի՝ «Վաբա»-ի և «CARMAC Group»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Մեկնաբանություններ (1)

Լավրենտ
ապրի նիկոլայը, շեֆերին չի նեղացնում ... Show must go on :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter