HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա»

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանող որոշմանը։

Ըստ այդ որոշման` վարչապետի աշխատակազմն ունենալու է երկու տեղակայման վայր՝ Բաղրամյան 26 և Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1:

Փաշինյանի խոսքով՝ այս փոփոխությունը տեխնիկական է, այն օրենքի պահանջն ապահովելու համար է արվում։

«Տարօրինակ վիճակ ունենք՝ վարչապետի աշխատակազմը կարող է երկու շենքում տեղակայված լինել, բայց վարչապետը չի կարող, ուզում եմ հստակ արձանագրել՝ չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել։ Այն, ինչ քննադատել ենք ժամանակի ընթացքում, իրականություն կդարձնենք, հարցերին ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցումներ են պետք»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ժամանակի ընթացում նախագահի աշխատակազմին պետք է վերադարձվի Բաղրամյան 26-ի նստավայրը, ինչպես և նախկինում եղել է։

«Նախագահի և վարչապետի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված արարողակարգային հարցեր կան, որոնք շենքային պայմանների հետ են կապված․ պետք է կարճ ժամանակում լուծենք այդ հարցը և կառավարության որոշումներով արձանագրենք, որ վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա, և Բաղրամյանը 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- ասաց նա։

Որոշումն ընդունվեց, ըստ այդ որոշման` վարչապետի աշխատակազմը տեղակայված կլինի Բաղրամյան 26-ում և Կառավարական տուն 1-ում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter