ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կառավարությունն արտոնություն չտրամադրեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությանը



Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ընկերությանը արտոնություն տրամադրելու հայտը:

Ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն էր դիմել՝ խնդրելով  իրենց կողմից Հայաստան ներմուծվող սարքավորումներն ազատել մաքսատուրքից:

Սակայն նախարարությունը կառավարությանը հայտնեց, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետաղական լեդ լուսարձակների համար և այլն) նախատեսված են օգտագործել ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար, որի պարագայում կառավարությունն արտոնություն չի տրամադրում:

«Հարսանքար» ընկերությունը գրանցված է Սևանի Ցամաքաբերդ թաղամասում, այն հասցեում որտեղ գործում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը: Հետաքրքիր է, որ «Զինծառայողների ապահովման հիմնադրամ»-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ ընկերությունը հյուրանոցային համալիրի համար հիմնադրամին վճարում է հարկ առավելագույնը 18 աշխատակցի համար:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ