HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՔԾ-ն առաջիկայում կհրապարակի Մարտի 1-ի գործով տեղեկատվություն

Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է՝ առաջիկայում կհրապարակվի 2008 թվականի Մարտի 1-2 իրադարձությունների մասին տեղեկատվություն։

«Այն ծավալով, որ ծավալով որ տեղեկատվությունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին ու չի վնասի անձանց անմեղության կանխավարկածին, տեղեկատվությունն ամբողջությամբ կդրվի մեր պաշտոնական կայքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ կաշկանդող որևէ բան կա՞ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու համար, ՀՔԾ պետը պատասխանեց. «ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձինք կներգրավվեն»:

Այն հարցին, թե արդյոք ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, կկալանավորվի, թե ոչ, ՀՔԾ պետը չկարողացավ ասել, քանի որ դա կախված է «նախաքննության ընթացքից»։

«Եկեք առաջ չընկնենք, դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանի գործը երկամսյա ժամկետում ավարտին հասցնել, քանի որ նա երկու ամսով է կալանավորված, ՀՔԾ պետն ասաց․ «Չեմ կարծում՝ բավականին մեծածավալ գործ է, մեծ ծավալի քննչական գործողություններ կան կատարելու, ու, հավանաբար, երկու ամսում չենք հասցնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter